Լրահոս
2025-11-25
-
ԻրավականԽարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետումՀամայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացի 31-ամյա մի երիտասարդի, որը հունվարի 17-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին։Ավելին13:2525.11.25 -
ՀասարակականՆոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ ԳեղարդըՆոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։ Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 17։30 Երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Տաճարում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։ Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու նախատոնակին և Սուրբ Պատարագին:Ավելին13:1225.11.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցՆոյեմբերի 25-ին, ժամը 09։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Պտղնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։ Փրկարարները հոսանքազրկել են «Subaru» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Մյուս ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։Ավելին13:0525.11.25 -
ՀասարակականՍուրբ Պատարագը «պատվերով համերգ» չէՄասյացոտնի թեմի Բյուրավան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Նահապետյանը անթույլատրելի է համարում պետության միջամտությունը եկեղեցու գործերին: Այս մասին նա ասաց «News. 5tv.am»-ի հետ զրույցում. «Բնականաբար, հակաեկեղեցական արշավին շատ բացասական եմ վերաբերվում ու ճիշտ չեմ համարում իրենց միջամտությունը, որպես պետական պաշտոնյա, եկեղեցու ներսի ամբողջ դասավորությանը: Սուրբ Պատարագը ծիսակատարություն է, որի ժամանակ կատարվում է հայ եկեղեցու 7 խորհուրդներից մեկը՝ հաղորդությունը: Այնտեղ ամեն տեսակ հիշատակություններ կան՝ և՛ սրբերի, և՛ նաև ապրողների, հոգևորականների, իշխանների, ժողովրդի, հոգևոր սպասավորների՝ բոլոր աստիճանակարգերի, նաև զինվորաց: Դա աղոթք է, որի ժամանակ չի զեղչվում, որովհետև բոլորս, լինելով տկար մարդիկ, Վեհափառից սկսած մինչև ամենաներքևի դպիրը, և ժողովրդի մեջ բոլորը՝ անկախ իրենց մասնագիտական կարողություններից, և եկեղեցին իր առաքելախնամ ծառայությունը տանում է բոլորի հանդեպ, և կարգը հստակ դրված է այդպես, մենք այդ կարգը պահում ենք այնքան ժամանակ, քանի դեռ այլ ցուցում, այլ կանոնակարգ չի սահմանվի Էջմիածնի, Մայր Աթոռի կողմից: Երբ մենք քահանա ենք դառնում, մենք գիտենք, թե ինչ վերարկու ենք վերցնում մեզ վրա, գիտենք, թե այդ վերարկու վերցնողը ինչպես պետք է քայլի և այդպես քայլում ենք»,- ասաց Տեր Տիրանը: Հոգևորականին հարցրինք՝ ի՞նչ է կարծում, հոգևորականները ինչո՞ւ են անդամագրվում Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական շարժմանը, դա փողի դիմա՞ց են անում, թե՞ Վեհափառից գուցե ինչ-որ նեղացվածություն ունեն. «Ես չեմ տիրապետում տվյալի, թե ինչի դիմաց է, բայց ես հստակ ասում եմ մեկ բան. Սուրբ Պատարագը «պատվերով համերգ» չէ, պատարագին կարող են մասնակցել հայ եկեղեցու բոլոր զավակները և մասնակցել այնպես, ինչպես կատարվում է կարգը հովվի կողմից: Հովիվը առաջնորդն է, առաջնորդը ինչպես որ կատարում է ծեսը, համայնքը այդ աղոթքը այդպես պետք է կատարի, պետք է հետևեն իրենց հովվին: Եթե չեն հետևում հովվին, այլ իրենք են որոշում, թե հովիվը ինչպես պետք է անի, սա արդեն կոչվում է «պատվերով համերգ», իսկ «պատվերով համերգ» չի կարելի տալ՝ հատկապես սրբության ու աղոթքի հետ կապված: Ինչ վերաբերվում է իրենց ներգրավվածությանը, ապա չեմ կարող ասել: Ես չեմ կարող որևէ մեկին ինչ-որ բանի մեջ մեղադրել, որից տեղյակ չեմ, ես չեմ կարող իրենց փոխարեն այդ հարցի պատասխանը տալ: Ես հստակ գիտեմ մեկ բան, որ երբ մենք դառնում ենք քահանա, մենք անձերի հանդեպ ոչ մի պարտավորվածություն չենք ունենում, մենք անձերին երդում չենք տալիս: Մենք ծնկում ենք Էջմիածնի Սուրբ սեղանի առջև և ուխտ ենք կապում Աստծո հետ՝ հավատարմություն հայտնելով կենտրոնին: Իսկ այսօր մենք մեր կյանքում տեսնում ենք անձապաշտության մեղքը: Չի կարող հոգևորականը ենթարկվել այս կամ այն անձին՝ անկախ իր պաշտոնի բարձրությունից կամ ցածրությունից, առավել ևս այն պարագայում, որ տվյալ անձն այն մարդը չէ, որ առաջնորդի հոգևոր վերելք: Ինձ համար դատապարտելի է կանգնել մարդկանց կողքը, որոնց ես տեսել եմ տարածված տեսանյութերի մեջ, այդ մակարդակը երբ ես տեսել եմ, ոչ թե որպես հոգևորական, այլ որպես հայ, իմ ինքնասիրությանը վնասող երևույթ է, որ ես գնամ և նույն կարգին դասվեմ, ինչ որ այդ մարդիկ են: Այդ մարդկանց անունները պետք էլ չունեմ տալու, բոլորդ տեսել եք՝ հայհոյախոսներ, տարբեր սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ, ընտանիքը չհարգող, սրբությունը չգիտակցող մարդիկ: Բնականաբար, ես ինձ՝ որպես հայ տղամարդ, թույլ չեմ տա նման տեղում հայտնվելու, իմ դաստիարակությունը ինձ թույլ չի տալիս, իսկ որպես հոգևորական՝ առավել ևս»,- ասաց Տեր Տիրանը։Ավելին12:5525.11.25 -
ՔաղաքականԹուրքական և ադրբեջանական իշխանությունները թույլ կտայի՞ն այսպիսի կեցվածք իրենց հոգևոր կառույցների հանդեպ. Գևորգ Դանիելյան«Հայ Առաքելական Եկեղեցին առանձնանում է իր ներքին ու արտաքին կայունությամբ, պատմական հիշողությամբ և անբեկանելի արժեհամակարգով։ Իհարկե, պետաիշխանական լծակների, հանրային կոչված լրատվամիջոցների անմիտ հետևողական քարոզչության և նույնաբնույթ այլ ներուժի պարագայում հնարավոր է հասնել որոշակի պառակտումների, ոչ ավելին։Ավելին12:4925.11.25 -
ՀասարակականԿԳՄՍ նախարարության և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի միջև հուշագիր է ստորագրվելՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Հուշագրի նպատակն է աջակցել սպորտի բնագավառում պետական քաղաքականության և հասարակական նախաձեռնությունների համատեղ իրականացմանը, երիտասարդ մարզիկների պատրաստմանը և միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը, խթանել սպորտային ենթակառուցվածքների զարգացումը և դրանց մատչելիությունը, կրթական ու դաստիարակչական ծրագրերի միջոցով նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Նազիկ Ավդալյանին և ընդգծել՝ սպորտի բնագավառում առաջ գնալու և հաջողություններ գրանցելու առումով նա բազմաթիվ երեխաների ոգեշնչման աղբյուրն է. «Ուրախ եմ, որ սպորտի ոլորտում հիմնադրամ ձևավորելով՝ շարունակում եք Ձեր ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում: Լիահույս եմ՝ հուշագրի շրջանակում պետության հետ համագործակցելով՝ հատկապես մարզերում սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ կստեղծվեն»: Նազիկ Ավդալյանն իր հերթին ընդգծել է պետության հետ համագործակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել հնարավորության համար. «Մենք մարզերում պրոֆեսիոնալ սպորտին միտված մեծ ռեսուրս ունենք, որը հնարավորինս զարգացնելով՝ լուրջ արդյունքներ կգրանցենք»: Կողմերը քննարկել են նաև առաջիկա անելիքներին վերաբերող տարբեր հարցեր:Ավելին12:4525.11.25 -
ՔաղաքականՓաշինյանը կանչել էր ՀԷՑ-ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ. Նարեկ ԿարապետյանՔիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կանչել էր ՀԷՑ–ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Այս զրույցին կետ առ կետ կանդրադառնանք քիչ հետո: Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու ինչ խոսք լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է՝ ինչպես այստեղ, այնպես էլ ամեն տեղ»,-գրել է նա:Ավելին12:4025.11.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:Ավելին12:3525.11.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Գաղտնալսումների թույլտվություն ավելի շատ են տալիս դատարանները ՀայաստանումՀայլուր 12։30 Գաղտնալսումների թույլտվություն ավելի շատ են տալիս դատարանները ՀայաստանումԱվելին12:3025.11.25 -
ՀասարակականՃամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը հասել է Դպրաբակ, բայց անտառ չի մտել, գիշերը դեմն առել ենք. Դպրաբակի նախկին վարչական ղեկավարՀովհաննես Նազլուխանյանն ասաց, որ համայնքի բնակչությունից բացի հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում են մեծ թվով փրկարարական ծառայողներ, նաև մեծ թվով տեխնիկա է ներգարվված։Ավելին12:2725.11.25 -
ՀասարակականՆանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնՆանար անունով գորշ արջն իր կյանքի մոտ 13 տարին անցկացրել է անմարդկային գերության մեջ, իսկ այսօր դարձել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) առաքելության կենդանի վկայությունը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակում կենդանին փրկվել է 2017 թվականին Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկից։ Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:Ավելին12:1925.11.25 -
ՀասարակականՀյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են «Mercedes Vito»-ն ու «Subaru»-ն. վերջինն էլ բախվել է ծառին. կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանութամբ 42-ամյա Կառլեն Վ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 36-ամյա Գէորգ Գ.-ի վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:Ավելին12:1525.11.25 -
ԻրավականՈւզում ենք պարզել` ով է կեղծել տեսանյութը. փաստաբանը` Արշակ Սրբազանի գործի մասին. «Sputnik Արմենիա»Հայտնել էինք, որ «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:Ավելին12:0525.11.25 -
ԻրավականԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր ԱդամյանինԲարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին հայտարարել խիստ նկատողություն: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը կիրառվող կարգապահական տույժի մասովդեմ են որոշմանը՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցում տույժի տեսակին:Ավելին12:0025.11.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 25.11.2025Մամուլի տեսություն 25.11.2025Ավելին11:4925.11.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ:Ավելին11:4525.11.25 -
ՀասարակականԿնոջ հեռախոսին ուղարկել են կարգավորումներ «5G» կայանքին միանալու համար՝ հափշտակելով 5 մլն դրամՆոյեմբերի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 70-ամյա Մարգարիտա Գ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, գտնվելով Մալխասյանց փողոցի բնակարաններից մեկում, իր հետ կապ է հաստատել «Յուքոմ» ընկերության աշխատակիցը և հայտնել, որ «5G» կայանքին միանալու համար իր բջջային հեռախոսին է ուղարկել կարգավորումներ, որը նա պետք է լրացնի, որպեսզի կարգավորումը հաստատվի, հաղորդում է Shamshyan.com–ը։ Երկու ժամ հետո Մարգարիտա Գ․-ն նկատել է, որ իր անվամբ բանկի բանկային հաշվեհամարից կատարել են 5 մլն դրամ գումարի փոխանցումներ «Ինեկո», «Ամերիա» և «Այդի» բանկային հաշվեհամարներին։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով՝ Մարգարիտա Գ․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի վարիչ։Ավելին11:3625.11.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզպետարանի մոտ կայանված «Opel»-ում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում՝ Արագածոտնի մարզպետարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչև հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գ.-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:Ավելին11:3025.11.25 -
ԻրավականՆիկոլայ Շուբինը որոնվում է որպես անհետ կորածՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2003թ. ծնված Նիկոլայ Շուբինը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին11:1625.11.25 -
Քաղաքական«Այդ փաստաթղթերը աղալով վերացրել էին». Փաշինյանն ու Ռոմանոս Պետրոսյանը նոր մեղադրանքներ են ուղղում ՀԷՑ նախկին կառավարիչներինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նստավայրում ընդունել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որտեղ նրանք քննարկել են ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակը։Ավելին11:0825.11.25