Լրահոս

2025-11-25
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 25.11.2025
    Մամուլի տեսություն 25.11.2025
    11:49
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ:
    11:45
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կնոջ հեռախոսին ուղարկել են կարգավորումներ «5G» կայանքին միանալու համար՝ հափշտակելով 5 մլն դրամ
    Նոյեմբերի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 70-ամյա Մարգարիտա Գ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, գտնվելով Մալխասյանց փողոցի բնակարաններից մեկում, իր հետ կապ է հաստատել «Յուքոմ» ընկերության աշխատակիցը և հայտնել, որ «5G» կայանքին միանալու համար իր բջջային հեռախոսին է ուղարկել կարգավորումներ, որը նա պետք է լրացնի, որպեսզի կարգավորումը հաստատվի, հաղորդում է Shamshyan.com–ը։ Երկու ժամ հետո Մարգարիտա Գ․-ն նկատել է, որ իր անվամբ բանկի բանկային հաշվեհամարից կատարել են 5 մլն դրամ գումարի փոխանցումներ «Ինեկո», «Ամերիա» և «Այդի» բանկային հաշվեհամարներին։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով՝ Մարգարիտա Գ․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի վարիչ։
    11:36
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզպետարանի մոտ կայանված «Opel»-ում հրդեհ է բռնկվել
    Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում՝ Արագածոտնի մարզպետարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչև հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գ.-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
    11:30
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նիկոլայ Շուբինը որոնվում է որպես անհետ կորած
    Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2003թ. ծնված Նիկոլայ Շուբինը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    11:16
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Այդ փաստաթղթերը աղալով վերացրել էին». Փաշինյանն ու Ռոմանոս Պետրոսյանը նոր մեղադրանքներ են ուղղում ՀԷՑ նախկին կառավարիչներին
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նստավայրում ընդունել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որտեղ նրանք քննարկել են ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակը։
    11:08
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 9 հազարի
    Ապօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժմանը մեկ շաբաթվա ընթացքում հազար կամավոր է միացել։ Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժման գրասենյակից: «Հայաստանում փոփոխությունների իրական հնարավորությունը մեր հայրենակիցները կապում են «Մեր ձևով» շարժման հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
    11:05
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պակիստանյան ուժերի հարձակման հետևանքով Աֆղանստանում 9 երեխա է զոհվել
    «Երեկ գիշերը, ժամը 12-ի սահմաններում, Խոստ նահանգի Գորբուզ թաղամասի Մուղալգայի շրջանում պակիստանյան ներխուժող ուժերը ռմբակոծել են տեղի բնակիչ Վիլայաթ Խանի տունը, որի հետևանքով զոհվել է 9 երեխա (5 տղա և 4 աղջիկ) և մեկ կին, և ավերվել է նրանց տունը», - նշել է Մուջահիդը՝ կից հրապարակելով զոհվածների լուսանկարները։ 
    11:00
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Համալիրում կազմակերպված միջոցառմանը մոռացել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. «Հրապարակ»
    «Պետական ապարատի հազարավոր ծառայողների պարտադրաբար Համալիր բերելու եւ «մասսովկա» ցույց տալու փաստն արդյոք ապացույց չէ՞ այն բանի, որ իրեն ժողովրդավար հռչակած Փաշինյանն իրականում տառապում է Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդ Կիմ Չեն Ընի կոմպլեքսներով եւ փորձում է ցույց տալ, որ հանրության լայն զանգվածների աջակցությունն ունի»,- հարցրինք Փաշինյանի կուսակից, ՔՊ վարչության անդամ Արմեն Խաչատրյանին։
    10:50
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք
    Նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք։ Այս մասին հայտնում են Արագածոտնի Թեմից։ Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և ամենքի համար:
    10:46
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը. ՔՊ-ում շատերը շոկի մեջ են. «Հրապարակ»
    ՔՊ խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Քոչարյանը, որի դեմ խմբակցությունում մի ստվար զանգված կատաղի պայքար է մղում եւ ձգտում է «գծերից գցել»` դուրս մղել իշխանական ռադարներից, առաջադրել է իր թեկնածությունը՝ ՔՊ խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։
    10:36
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում ելքեր են փնտրում․ «Հրապարակ»
    ՔՊ վարչությունն առաջիկա օրերին կորոշի, թե ինչ սկզբունքով է տեղի ունենալու պատգամավորության թեկնածուների ընտրությունը։ Նրանց ընտրելու են ՔՊ արտահերթ համագումարում, որը, ամենայն հավանականությամբ, կհրավիրեն մարտի վերջերին, այսինքն, ինչպես վարչությունն ընտրեցին, այնպես էլ մոտ հազար պատվիրակ ընտրություն կկատարի առաջադրված եւ վարչության կողմից գրանցված թեկնածուների ցանկից։
    10:25
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ից ովքեր են առաջադրվել․ «Հրապարակ»
    Նոյեմբերի 30-ին կավարտվի ՔՊ ընտրացուցակում առաջադրվելու ժամկետը: Մեզ ասացին, որ արդեն մի քանի տասնյակ թեկնածուներ են առաջադրվել, որոնց մեջ շարքային կուսակցականներ էլ կան։ Օրինակ, իշխանական կայքի երբեմնի լրագրող Դավիթ Լեւոնյանը, որը Բագրատ սրբազանի հասցեին կեղծ մեղադրանքներ էր հնչեցրել։
    10:19
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հույս ունեմ՝ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը և անկեղծորեն կզղջա․ Տեր Տիրան
    Միանում եմ Արժանպատիվ Տեր Աբրահամին, Տեր Արծրունին, Տեր Եփրեմին, Տեր Միքայելին և վերստին հաստատում, որ Աստուծո առաջ Միածնաէջ Սուրբ Խորանի վրա արված ուխտին հավատարիմ ու անսասան եմ, գրում է Տեր Տիրանը։
    10:11
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Իշխող թիմում քննարկում են նաեւ պրոֆեսիոնալ մասնագետներ իրենց ցուցակում ընդգրկելու հարցը, որպեսզի լինեն լավ տնտեսագետներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ եւ այլ մասնագիտության մարդիկ: 
    10:06
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն չորրորդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը (տեսանյութ)
    Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները հանցավոր «Զանգերի կենտրոնում» անսպասելի խուզարկությունն իրականացրին նոյեմբերի 20-ին: Միջոցառման հաջողությունը մեծապես կախված էր նաև անսպասելիությունից: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Իսկ հանցավոր «Զանգերի կենտրոնի» վերաբերյալ տեղեկությունը Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էր ավելի շուտ: Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ ստացած տեղեկությունը Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ իրացնելիս պարզվել էր, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, վարձակալել են Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող կոմերցիոն նշանակության շինության գրասենյակային տարածք, այն կահավորել որպես հանցավոր «Զանգերի կենտրոն» և իրականացնում են առաձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ: Հանցավոր կազմակերպության անդամներն իրավապահ մարմինների օպերատիվ տեսադաշտում չհայտնվելու նպատակով նախապես արտաքինից քողարկել էին հիշյալ տարածքը, ձեռնարկել անվտանգության միջոցներ, ինչից հետո միայն իրականացրել անձանց հավաքագրում և հանցավոր գործունեության մեխանիզմի յուրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ: Այսպիսով՝ ապահովել էին համացանցային հեռախոսազանգերի և հեռահար հասանելիությամբ օգտագործվող համակարգիչների կիրառմամբ օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակության համար բարենպաստ պայմաններ: Ի դեպ, Հայաստանում գործող նմանատիպ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն հանցավոր մեխանիզմը կիրառող հանցավոր այլ կազմակերպությունների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին: Եվ այստեղ հայտնաբերված ամեն հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը կասեցնելը նշանակում է հանցատեսակի կանխարգելում` նաև մեր քաղաքացիների համար: Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը նշում է՝ չնայած նախազգուշական միջոցներին` լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահ մարմիններին հաջողվեց պարզել հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունները, յուրաքանչյուրին վերապահված դերակատարումը, վերջիններիս կողմից համացանցում կիրառվող կեղծ հարթակների տվյալները և հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների համար օգտագործվող կրիպտոակտիվային դրամապանակների վերաբերյալ տեղեկությունները: Հանցավոր կազմակերպության անդամներն ունեին նաև իրավապահ մարմինների անակնկալ այցելության ժամանակ համակարգիչներում առկա էլեկտրոնային ապացույցների ոչնչացման հստակ ուղեցույց: Նաև այս հագամանքը հաշվի առնելով` նոյեմբերի 20-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին անսպասելի խուզարկություն: Եվ մանրակրկիտ ծրագրված հմուտ գործողությունների շնորհիվ հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել քննության համար առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաև նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան: Ձեռք բերված փաստական տվյալների շրջանակում Քննչական կոմիտեում իրականացվում են համապատասխան վարույթային գործողություններ՝ հանցավոր կազմակերպությունում ներգրավված բոլոր անձանց քրեադատավարական կարգավիճակը որոշելու ուղղությամբ: Քրեական ոստիկանությունն էլ իրականացնում է ակտիվ համագործակցություն օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ` հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով: Ի դեպ, նման հանցավոր կազմակերպությունների հայտնաբերման ուղղությամբ միջացառումները շարունակական են: Հորդորում ենք մեր քաղաքացիներին` կասկածելի գործությունեություն ծավալող կազմակերպություններից աշխատանքի հրավեր ստանալիս լինել առավելագույնս զգոն, քանի որ նման «Զանգերի կենտրոնների» գործունեությանը մասնակցությունը հանգեցնում է քրեական պատասխանատվության:
    10:01
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դուք ձեր Գերաշնորհությունը ապաշնորհությամբ փոխակերպեցիք. «Փաստ»
    «Կոմպրոմատների տակ ճկված որոշ «կուսակրոններ» հերթով ընկրկում են եկեղեցահալածների առաջ։ Ինչպես իրենց առաջնորդն է սովոր թշնամու պահանջները անճարի նման կատարելով՝ խաղաղություն մուրալ նրանցից, այնպես էլ իր «հոգևորականները», ճշմարիտ հավատքից նահանջելով, փորձում են կարգավորել իբր Եկեղեցի–Պետություն հարաբերությունները։
    09:58
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գիտությունների ազգային ակադեմիան կդառնա հիմնադրամ. «Փաստ»
    2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված և հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՕ-285-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել 2011 թվականի ապրիլի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՕ135-Ն օրենքը։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով փոփոխվել է գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպաիրավական ձևը՝ ոչ առևտրային կազմակերպության փոխարեն սահմանվել է հիմնադրամ կազմակերպաիրավական ձևը, դրան համապատասխան փոփոխվել են կառավարման համակարգը, լիազորությունները, խնդիրները և այլն, որը ստեղծում է անհրաժեշտություն կազմակերպության նոր կանոնադրության հաստատման, ժամանակավոր կառավարման մարմինների ձևավորման մինչև օրենքին և կանոնադրության համապատասխան նոր կառավարման մարմինների ձևավորումը։
    09:55
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի ու Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան. «Հետք»
    Մասնավորապես՝ հրապարակումներից մեկով Ռ.Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի նկարին կից գրել է. «6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի: Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները` Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը` Կտրիճ Ներսիսյանը` յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով: Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե´նք տալու»։
    09:50
    25.11.25
    Ավելին