Լրահոս

2025-11-23
  • Img default alt hy
    Հասարակական
    «Էյ Բի Էմ» ՍՊԸ-ում փորձաշրջան անցնող 2 քաղաքացի այնտեղից գողություն են կատարել․ վնասը կազմում է մոտ 6 մլն դրամ
    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Արա Խ․-ն և հայտնել, որ մեկ ամիս առաջ համացանցի միջոցով կապ է հաստատել ոմն Ալլա և Սամվել Ղազարյան անձանց հետ և աշխատանքի ընդունելու նպատակով հրավիրել է նրանց Բաղրամյան պողոտայի 2 շենքի 17 հասցեում գտնվող «Էյ Բի Էմ» ՍՊԸ հարցազրույցի և ինքը նրանց տեղեկացրել է, որ մեկ ամիս պետք է փորձաշրջան անցնեն և իրեն տրամադրեն իրենց անձնագրերի պատճեններն ու նրանց է տրամադրել նշված հասցեի մուտքի և շքամուտքի բանալիները,
    11:58
    23.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ-արգենտինական թիվ 76 դպրոցին հարակից տարածքից դանակահարության հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա
    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաղրամյան պողոտա 52 հասցեում գտնվող Հայ-Արգենտինական թիվ 76 դպրոցին հարակից տարածքից դանակահարության հետևանքով ստացած «աջ բազկի 1/3-դի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել անչափահաս տղայի։
    11:30
    23.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բացվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալները
    Պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվում են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։
    11:09
    23.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ ըմբիշները 2 մեդալ են նվաճել Դեաֆլիմպիկ խաղերում
    Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ 60 կգ Սարգիս Սարգսյանը նվաճել է բրոնզե մեդալ Դեաֆլիմպիկ խաղերում:
    10:54
    23.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
    10:31
    23.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    23.11.25
    Ավելին
2025-11-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
    23:53
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 3 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Կիևյան կամրջի վրա
    Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել են «BMW» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
    23:48
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    23:40
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռում աղոթք բարձրացվեց՝ ապօրինի ազատազրկված Սրբազանների, բոլոր քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում պահվող հայորդիների համար
    «Հայաստան» խմբակցության պատգամավորները Մայր Աթոռում մասնակցել են Սուրբ և Անմահ Պատարագի, որի ավարտին աղոթք բարձրացվեց՝ ապօրինի ազատազրկված Սրբազանների և բոլոր քաղբանտարկյալների համար։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել Մայր Աթոռից։
    23:30
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Արկտիկական ցուրտ ալիքը ձյան առատ տեղումների պատճառ է դարձել Իսպանիայի հյուսիսում
    Արկտիկական օդային զանգվածի պատճառով ձնառատ տեղումներ են գրանցվել մի քանի նահանգներում, ինչը ստիպել է տեղական իշխանություններին ակտիվացնել արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքը։ Տեղումներից հետո ճանապարհներին խնդիրներ են առաջացել, սակայն ձյուն մաքրող տեխնիկան անընդհատ աշխատել է։
    23:20
    22.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանն սկսել է քանդել Հայաստան-սփյուռք կապն ու Արցախի մզկիթները. ինչի՞ հասան Բաքու մեկնած հայերը
    Մինչ Բաքվում շարունակվում էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների շինծու դատավարությունը, դատախազությունը դատարանից պահանջում էր ցմահ ազատազրկել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին, 16-20 տարի դատապարտել մյուս գերիներին, Հայաստանից «քաղհասարակության» ներկայացուցիչներ մեկնեցին Բաքու։ Պատվիրակության անդամ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայտնեց, որ գերիների հետ հանդիպելու իրենց ցանկությունը ադրբեջանական կողմը չի բավարարել:
    23:00
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախկին Տեր Արամին կարող են և՛ փողով գնած լինել, և՛ շանտաժով՝ հաշվի առնելով իր կենցաղը․ Տեր Վրթանես
    «Թեմում բացի իրենից սուտ խոսող քահանա չեմ հանդիպել: Իրենից էլ չէի սպասի, բայց պարզվեց, որ մարդը սուտ է խոսում: Ինքը նախադեպ է : Ասում էր, թե մեր համակուրսեցի Տեր Սարգիսը ճեմարանում չի սովորել, կրթություն չունի... Ամբողջը սուտ է ասել։ Կամ, որ ասում էր՝ Քննչական չեմ գնացել, բայց իրականում գնացել էր։ Ասում էր՝ վերադասը ինձ ուղարկել է ընդդիմության հավաքներին, բայց մնացած ոչ մեկիս այդ նույն վերադասը չէր ուղարկել: Հետո էլ ասում է՝ ինչն էլ սուտ է, դատի տվեք։ Հա, մենք դատի չենք տալիս, բայց դա չի նշանակում, որ դու ճիշտ ես ասում»:
    22:40
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Դիլիջան համայնքի անտառում
    Նոյեմբերի 22-ին, ժամը 17։12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Դիլիջան համայնքի անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Դիլիջան համայնքի «Գառան քար» կոչվող հանդամասում հայտնաբերել են օտարազգի քաղաքացուն և ուղեկցել դեպի Դիլիջան քաղաք:
    22:20
    22.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Մարզպետը կոպտում է, Իվետան՝ երգում. սեր կա երկնքում Երևանի, իսկ համալիրո՞ւմ
    Պետական գերատեսչությունների աշխատակիցները, այդ թվում՝ մարզերից, առավոտյան շտապել են Մարզահամերգային համալիր՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքին: Մամուլի բերանն ընկած տեղեկություններով՝ պետական մարմինների համաժողովի անվան տակ Փաշինյանը 3 ժամ նախընտրական հանրահավաք է անցկացրել՝ փորձելով «համախմբել» վարչական ռեսուրսը:
    22:00
    22.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Սեփական ավիափոխադրողը չունեցող Հայաստանը ֆինանսապես աջակցելո՞ւ է ղազախական ընկերություններին
    Ինչու՞ պետք է Հայաստանը սուբսիդավորի ղազախական ավիաընկերությունները, եթե փոխարենը կարող է սեփական ավիացիան զարգացնել: Լիլիթ Սարգսյանն է փորձել հասկանալ, թե ինչ խութեր կան Ղազախստանի էկոնոմիկայի նախարարի հայտարարության տակ, թե Երևանի օդանավակայանում սպասարկումը թանկ է, միայն սուբսիդավորման դեպքում իրենք կկարողանան ուղիղ չվերթներ սկսել մեր երկիր:
    21:40
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի 3 օջախներից 2-ը մարված են
    Նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում։ Հրդեհը բռնկվել է 3 օջախով, որից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է մարել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։ Երրորդ տեղամասում ինտենսիվորեն շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 253 փրկարարական ծառայող՝ 34 օժանդակ և 4 հիմնական տեխնիկա․ կիրառվում է նաև անօդաչու թռչող սարքեր։ Հրդեհաշիջման աշխատանքները օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանական, Պարեկային ծառայության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ։
    21:20
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու
    Այս մասին լրագրողներին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:
    21:05
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արամ Ա Վեհափառը հովվապետական երկար այցելություններից հետո վերադարձավ Մայրավանք
    «Շուրջ մէկ ու կէս ամսուան վրայ տարածուած հովուապետական այցելութեան աւարտին, այսօր՝ Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը վերադարձաւ Անթիլիասի Մայրավանք։
    20:48
    22.11.25
    Ավելին