Լրահոս

2025-11-22
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Արա-ով խոսող պաշտոնյա և սեր երգող Իվետա. ո՞ւմ և ինչո՞ւ է համալիրում հավաքել Փաշինյանը
    Հայլուր 20:30 Արա-ով խոսող պաշտոնյա և սեր երգող Իվետա. ո՞ւմ և ինչո՞ւ է համալիրում հավաքել Փաշինյանը
    20:30
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խուսափե’ք խոզանների այրումից, մի’ վնասեք էկոհամակարգը. ՆԳ նախարարությունը հորդորում է
    Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին՝ արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։
    20:15
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Փարիզում տեղի է ունեցել Մակրոնի և Ֆրանսիայի վարչապետի հրաժարականի պահանջով ցույց
    Ամբոխը վանկարկել է «Մակրոն, հրաժարական տուր» կարգախոսը։ Ցուցարարները նաև պահանջել են վարչապետի հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով կառավարության քաղաքականության վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, օգուտ է բերել միայն մի քանի անհատների և խմբերի։ Նրանք մեղադրում են խորհրդարանի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Սենատին, ԵՄ բոլոր համաձայնագրերն ընդունելու մեջ, որոնց պատճառով Ֆրանսիան հայտնվել է իր ներկայիս իրավիճակում։
    20:02
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ը ու «Լադա»-ն․ վարորդներից մեկը վիրավոր է
    Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 49-ամյա Յուրա Պ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 34-ամյա Անդրանիկ Ա․-ի վարած Լադա մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Անդրանիկ Ա․-ն, ով ամրակապված չլինելու պատճառով հայտնվել է մեքենայից դուրս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    19:47
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վաղը կմեկնարկի սեղմում հենարանից (benchpress) վարժության Հայաստանի առաջնությունը․ Լևոն Քոչարյան
    Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը։
    19:35
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի նախագահը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալ
    Ավելի վաղ հրապարակված տեքստի համաձայն՝ ռիալը կմնա որպես ազգային արժույթ։ Թոմանը որպես ազգային արժույթ սահմանելու առաջարկները աջակցություն չեն ստացել։
    19:30
    22.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Թշնամու կրակի՞ց, թե՞ ջահելների «պապիրոզից» են բռնկվել Ճամբարակի սարերը. ակտիվ օջախներ դեռ կան
    Ճամբարակ-Թթուջուր հատվածում սարալանջին տարածվող հրդեհը կարո՞ղ է ադրբեջանցիների ձեռքի գործը լինել: Առավոտից սոցցանցերում տարածվում է վարկածը, թե թշնամին է միտումնավոր կրակի տվել Տավուշի սահմանի սարերը: Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցը մեզ հետ զրույցում հերքել է այդ կասկածները: Ներքին գործերի նախարարությունն էլ հորդորել է վստահել միայն պաշտոնական տեղեկություններին:
    19:15
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեք թեմերի հոգևորականներով դիմեցինք Վեհափառ հորը. Տեր Փառեն
    Մանրամասները՝ տեսանյութում։
    19:10
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բերդում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 4000 տարվա գտածոներ
    Բերդ քաղաքի Մովսես Խորենացի փողոցում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու ընթացքում միջին բրոնզեդարյան խեցեղեն է հայտնաբերվել. գտածոները շուրջ 4000 տարվա պատմություն ունեն: Այս մասին հայտնում են Բերդի համայնքապետարանից։ Օրեր առաջ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս՝ շինարարները խեցեղեն են գտել և անմիջապես տեղեկացրել «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Նա բանվորների օգնությամբ հողի շերտից դուրս է բերել 3 անոթ: Համայնքապետարանն այդ հատվածում դադարեցրել է աշխատանքները: Իսկ այսօր պեղումներ է իրականացրել ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: Նրա գնահատմամբ, սա իսկապես դամբարան է, հիմնահողային դամբարան, որը շատ բնորոշ է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին. « Մենք բազմաթիվ դամբարաններ ունենք, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն, զարդեր, աշխատանքային գործիքներ, անասունների զոհաբերությունների մասին վկայող գտածոներ, սակայն մարդկային կմախքներ չեն հայտնաբերվել, քանի որ այդ ժամանակաշրջանում տարածված է եղել դիակիզումը: 4000 տարի առաջ արդեն Հայկական լեռնաշխարհն այն տարածքն էր, որտեղ հնդեվրոպական ցեղերի տեղաշարժ էր կատարվում: Եվ ահա Բերդի փողոցներից մեկում դամբարան է բացվել: Շատ գովելի է, որ շինարարներն անմիջապես տեղեկացրել են: Հիմա փորձում ենք այս ամենը փրկել և թողնել պատմությանը: Ցանկանում էինք Բերդի թանգարանում ցուցադրություն կազմակերպել, և շատ ուրախալի է, որ նյութը համալրվեց նոր գտածոներով: Կարող ենք փաստել, որ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը այս տարածքում միշտ ապրել են մեր նախնիները»: Այս պահի դրությամբ հայտնաբեվել են 5-ից ավելի անոթներ, որոնց մի մասը գունազարդ է, ինչպես նաև զոհաբերված կենդանիների՝ մեծ քանակությամբ ոսկորներ: «Դրանք հավանաբար շուրջ 60-70սմ բարձրությամբ անոթներ են եղել: Մասնագիտական գրականության մեջ դրանց երբեմն հիդրիաներ են անվանում՝ ջրամաններ: Գունազարդ անոթների նարնջագույն մակերեսի վրա սև ներկով արված նախշեր են: Կենդանական և խորհրդանշային աշխարհն այդ անոթների վրա երևում է, այդ իսկ պատճառով դրանք շատ հետաքրքիր տեղեկատվություն են տալիս: Նման անոթներ կան Արարատյան դաշտում, Վանի ավազանում, Կարնո դաշտում: 4000 տարի առաջ ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքը պատմամշակութային ընդհանրություն էր ներկայացնում»,- ասել է Աշոտ Փիլիպոսյանը: Գտածոները հետագայում տեղ կգտնեն «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանում:
    19:00
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ
    ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն կոչ է արել քաղաքացիներին պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
    18:45
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Կրակն Ադրբեջանի՞ց է հասել Ճամբարակ. նոր մանրամասներ և վարկածներ՝ խոշոր հրդեհի վայրից
    Հայլուր 18։30 Կրակն Ադրբեջանի՞ց է հասել Ճամբարակ. նոր մանրամասներ և վարկածներ՝ խոշոր հրդեհի վայրից
    18:30
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվում գտնվող հայ փորձագետները հանդիպել են Ալիևի օգնականի հետ
    «Խաղաղության կամուրջ» Նախաձեռնության շրջանակում 2025 թ․ նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։ Այս մասին հայտնում են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից։ «Հայաստանից Նախաձեռնության ներկայացուցիչներ՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են Ադրբեջանից գործընկերներ՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, ՔյամալաՄամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ այն ակտուալ թեմաներին, որոնք հուզում են Ադրբեջանի և Հայաստանի հասարակություններին։ Պայմանավորվածությունն է ձեռք բերվել մեդիա ոլորտում համատեղ աշխատանքի ակտիվացման, փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապերի հաստատման և խաղաղության գործընթացում քաղաքացիական հասարակությունների շարունակական ներգրավվածության վերաբերյալ։ Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքային շփումները և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում պլանավորել հետագա այցերը Հայաստան և Ադրբեջան»,-ասված է հաղորդագրության մեջ։
    18:15
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ձերբակալվել է Բրազիլիայի նախկին նախագահը
    Ձերբակալությունը կանխարգելիչ միջոցառում է և կատարվել է դաշնային ոստիկանության խնդրանքով։ Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեսանդրո դե Մորաիշը մատնանշել է փախուստի ռիսկը՝ չբացառելով նախկին նախագահի կողմից անկարգություններ առաջացնելու կոչի հնարավորությունը:
    18:00
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են մարդատար մեքենաներն ու կցորդիչով բեռնատարը․ 5 հոգի հիվանդանոցում է
    Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Camry» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը։ 
    17:45
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռումինիան օդ է բարձրացրել է F-16 ինքնաթիռներ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքը ռմբակոծելու պատճառով
    Նշվում է, որ F-16 կործանիչները կարճ ժամանակ անց վերադարձել են ավիաբազա, նշե։ Գերատեսչությունը շեշտել է, որ Բուխարեստը մշտական ​​կապի մեջ է իր դաշնակիցների հետ և իրական ժամանակում փոխանակում է օպերատիվ տեղեկատվություն՝ Ռումինիայի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ապահովելու համար։
    17:35
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 40-ամյա տղամարդը պարբերաբար ոտնձգություն է կատարել 34-ամյա կնոջ նկատմամբ
    Այն, որ ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ՝ «Մուլտիկ» մականունը ստացած Կարեն Հովհաննիսյանն այնքան էլ չի տիրապետում Նուբարաշենում օպերատիվ իրավիճակին, դա փաստում են մեծ թվով քաղաքացիների զանգերը Նուբարաշենից, ովքեր նշում են, որ ոստիկանների աշխատանքը իրենց համայնքում կարելի է համարել զրո։
    17:15
    22.11.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինայի ամենածանր պահը. Թրամփը ստիպում է, Զելենսկին՝ անկեղծանում, Պուտինը՝ զգուշացնում
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն ապրում է իր պատմության «ամենադժվար պահերից մեկը» և ծանր ընտրության առաջ է: Ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում Զելենսկին խոստացել է «կառուցողական լուծումներ փնտրել» Վաշինգտոնի հետ: ԱՄՆ նախագահի վարչակազմը մեկ օր առաջ է Կիև ուղարկել 28 կետից բաղկացած նախագիծ:
    17:00
    22.11.25
    Ավելին