Լրահոս
2025-11-20
-
ՔաղաքականՀուքերի քայլն արտահայտում է Նահանգների քաղաքականության «համաչափությունը» Հայաստանի և Ադրբեջանի հարցում. Հակոբ ԲադալյանԲաքվում էլ Հուքերն այցելել է այսպես կոչված Շահիդների պուրակ, որն ինչպես հայտնի է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիաներին մասնակցած զինծառայողների հուշահամալիրն է նաև: Հուքերը այստեղ էլ միայնակ է:Ավելին16:3020.11.25 -
ԻրավականՆախկին զինվորական Արման Իսրայելյանի կալանքը ևս չի երկարացվիԲագրատ Սրբազանի և մյուսների գործով այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ նախկին զինվորական, զորամասի հրամանատար Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի երկարաձգվի։ Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց հանրային դատախազի ներկայացրած միջնորդությունները՝ երկարաձգել նրանց կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով։ Նոյեմբերի 26-ից սկսած՝ Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամի չափով գրավով՝ հաշվի առնելով ընտանեկան հանգամանքները։Ավելին16:1520.11.25 -
ՀասարակականԱկցիայի մասնակիցները երթով շարժվում են Շենգավիթի դատարանԴատախազության դիմաց հանուն քաղբանտարկյալների ազատության բողոքի ակցիա անող քաղաքացիները երթով շարժվում են Շենգավիթի դատարան, որտեղ ընթանում է 18 արդարների գործով հերթական դատական նիստը:Ավելին16:0920.11.25 -
ԻրավականԱրա Ռոստոմյանի տնային կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով ու վարչական հսկողությամբ44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորի հայր Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացրեց տնային կալանքը: Դատարանը, միաժամանակ, արգելեց մեղադրյալին այցելել մարդաշատ վայրեր: Հիշեցնեն՝ Ռոստոմյանը Բագրատ Սրբազանի և մյուսների հետ մեղադրվում է ահաբեկչության ու իշխանության յուրացման փորձի համար: Երկու ամիս առաջ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինել էր տնային կալանքով:Ավելին16:0720.11.25 -
ՀասարակականԴիլիջանի բակերից մեկում կայանված «Nissan»-ում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ նոյեբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 99 հասցեի մոտ ավտոեմեքենա է այրվում: Դեպքի վայր են ժամանել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված հասցեում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է ավտոմեքենայի սեփականատեր, Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Հ.-ն և քաղաքացիները: Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվում և հնարավոր է՝ այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:Ավելին16:0020.11.25 -
ՔաղաքականՄենք այստեղ ենք, որպեսզի դատախազներից պահանջենք կատարել իրենց երդումը. Արծվիկ ՄինասյանԳլխավոր դատախազության մոտ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։Ավելին15:5020.11.25 -
ՀասարակականՎեհափառը կարևորել է առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության անխափան իրականացումըՆոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։ Մայր Աթոռից հայտնում են, որ զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևորեց առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության անխափան իրականացումը, քահանա հայրերի ջանքերի առավել արդյունավորումը հավատավոր ժողովրդի հոգևոր կյանքի պայծառության համար։ Հայոց Հովվապետը հոգևոր հովիվներին հորդորեց աներկյուղ ու նախանձախնդիր կերպով հաղթահարել ամեն տեսակի դժվարություն, զորացնել հոգևոր, կրթադաստիարակչական գործունեությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսը և սերը ազգի զավակաց սրտերում։Ավելին15:4520.11.25 -
ԻրավականՄարդիկ ենթարկվում են ամենատգեղ, ամենաանբարոյական քաղաքական հետապնդումներին. Հովհաննես ԽուդոյանԴատախազության մոտ, ակցիայի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։Ավելին15:3520.11.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հարյուրավոր ոստիկաններ՝ դատախազության առաջ. «Ո՛չ Փաշինյանի տեռորին» բողոքի ակցիաՀայլուր 15։30 Հարյուրավոր ոստիկաններ՝ դատախազության առաջ. «Ո՛չ Փաշինյանի տեռորին» բողոքի ակցիաԱվելին15:3020.11.25 -
ՔաղաքականՑանկանում են Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեականացնել. Գառնիկ ԴանիելյանԳլխավոր դատախազության մոտ ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին15:2720.11.25 -
ՀասարակականՆիկոլը ավելի շատ է բանտված, քան մեր քաղբանտարկյալները. քաղաքացիԱվելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 20-ին, ժամը 15։00-ին գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։Ավելին15:2520.11.25 -
ՀասարակականՄեծաթիվ ոստիկանական ուժեր են բերվել բողոքի խաղաղ ակցիայի վայրԱվելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 20-ին, ժամը 15:00-ին գլխավոր դատախազության շենքի մոտ, տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։Ավելին15:1020.11.25 -
Իրավական«Օրենքով գողեր» են ձերբակալվելՌ.Պ.-ն տեսնելով, որ տևական ժամանակ Վ.Բ.-ն չի կատարում խոստումը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նշված մասնավոր հարցին լուծում տալու, միաժամանակ իր քրեական հեղինակությունը պահպանելու և ընդգծելու, իրեն տրված խոստումը չկատարելու համար պատժելու նպատակով, հանձնարարել է իր ղեկավարած խմբավորման մեկ այլ անդամ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին՝ հաշվեհարդար տեսնել Վ.Բ.-ի հետ։Ավելին15:0420.11.25 -
ԻրավականԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալԳլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը և հայտնաբերել մի շարք խախտումներ:Ավելին15:0020.11.25 -
ՔաղաքականՓաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի ՂազախստանումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Նախատեսվում են այցելություններ «Աստանա էքսպո»՝ «alem.ai» արհեստական բանականության միջազգային կենտրոն և Ղազախստանի ազգային թանգարան:Ավելին14:5320.11.25 -
ԻրավականԲլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց նոր խափանման միջոցԴատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը՝ երկարաձգել կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ։Ավելին14:5020.11.25 -
ՔաղաքականԴա նախկին կյանքում է եղել, իսկ նա մինչև 2018 թվականը իր հիշողությունը ջնջել է. Արմինե Օհանյանը՝ Փաշինյանին ապաստան տալու մասին«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապաստան տալու մասին։Ավելին14:4520.11.25 -
ՀասարակականԿապանում ու Բաղդադում նույն ջերմաստիճանն է. Գագիկ Սուրենյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրառում է արել. «Իրավիճակ, երբ Կապանում ու Բաղդադում նույն ջերմաստիճանն է +23․․․+24 աստիճան տաքություն»։Ավելին14:4020.11.25 -
ՀասարակականԵրևանում հրդեհ է բռնկվել երկհարկանի տան առաջին հարկումՆոյեմբերի 20-ին, ժամը 06։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը և հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան առաջին հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։04-ին, մարվել՝ 07։15-ին։ Այրվել է խոհանոցը (մոտ 25 քմ)՝ գույքով և ջերմահարվել հյուրասենյակը (մոտ 20 քմ)՝ գույքով։ Հրշեջ-փրկարարաների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան երկրորդ հարկ և հարակից սենյակներ։Ավելին14:3020.11.25 -
ԻրավականՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը. փաստաբան․ «Ազատություն»Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր կաշառք ստանալու և տալու մեղադրանքով:Ավելին14:2320.11.25