Լրահոս
2025-11-20
-
ՔաղաքականՎանաձորի պետական համալսարանը նոր ռեկտոր ունի. Ժաննա Անդրեասյանը հայտարարեց անունըԿառավարության այսօրվա նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց անունը։Ավելին12:1020.11.25 -
ԻրավականՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ (տեսանյութ)Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են: ԻԻՀ երեք քաղաքացու նկատմամբ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համապատասխան հոդվածի հատկանիշներով կազմվել են մաքսային արձանագրություններ: Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Ագարակ» մաքսային անցման կետում կանխվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 31 830 տուփ ծխախոտի ներկրման փորձեր:Ավելին12:0020.11.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 20.11.2025Մամուլի տեսություն 20.11.2025Ավելին11:5520.11.25 -
ՔաղաքականԲանակ չգնալու համար են անում. Նիկոլ Փաշինյանը՝ արտերկրում բնակվող պատանիների մասինԿառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին11:4820.11.25 -
ՔաղաքականՍտացվում է՝ մենք արտագա՞ղթ ենք ֆինանսավորում. Նիկոլ ՓաշինյանԿառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին11:3720.11.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:3020.11.25 -
ՀասարակականՀայտնի է՝ երբ է ձմեռային զորակոչը և զորացրումըԿհայտարարվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:Ավելին11:2620.11.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:Ավելին11:2120.11.25 -
ՀասարակականԵրևանում 24-ամյա վարորդը «BMW»-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայինԵրեկ՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հավսեփ Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 16-ամյա Հարություն Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին11:1620.11.25 -
ՔաղաքականԹուրքիայի հետ հարաբերության կարգավորումը կարող է դրական անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա․ ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։Ավելին11:0920.11.25 -
ՍպորտՄԱԿ-ն ընդունել է բանաձև 2026-ի ձմեռային Oլիմպիական խաղերում զինադադարի վերաբերյալ«Խաղաղ և ավելի լավ աշխարհի կառուցում սպորտի և օլիմպիական իդեալների միջոցով» խորագրով բանաձևի նախագիծն ընդունվել է կոնսենսուսով։Ավելին11:0020.11.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը ոչ միայն «կառավարությունն է», այլև թիվ 1 նյուզմեյքերը․ «Հրապարակ»Հիշեցնենք․ նախօրեին, երբ դատարանը քննում էր կալանքը փոխելու միջնորդությունը, երեկոյան 19.00-20.00-ի միջակայքում ՀԺ-ն «Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ» վերնագրով լուր հրապարակեց, որն անմիջապես արտատպվեց այլ լրատվամիջոցներում: Սակայն դատարանն իր վճիռը հրապարակեց դրանից մոտ 12-14 ժամ անց: Միջնորդության քննությունը միայն կեսգիշերն անց ավարտվեց, իսկ որոշումը հրապարակվեց հաջորդ կեսօրին։Ավելին10:5520.11.25 -
ԻրավականԱվարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ 3 անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքացին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը հագուստի տակ թաքցնելով տեղափոխել է Հայաստան, որտեղ ձերբակալվել է ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից։ Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը): Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ևս երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը): Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:5020.11.25 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա երկու տուժածՆոյեմբերի 20-ին, ժամը 08:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 42-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:Ավելին10:4520.11.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո 2019 թ-ին ձեռք է բերել բնակարան Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում:Ավելին10:3520.11.25 -
ՔաղաքականՍոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մեջ թաղված հասարակություն. Արթուր ԽաչատրյանԻսկ հիմա անդրադառնանք վարկառուների թվին։ Մինչև 250 հազար դրամ (մայր գումար) անհուսալի սպառողական վարկեր ունեցող անձանց թիվը 136 հազար 511 մարդ է։ Այսինքն՝ 136.511 մարդ չի կարողանում փակել մինչև 250 հազար դրամ վարկը։ Ոմանք այդ գումարը չեն կարողանում վճարել արդեն երեք տարի։ 250 հազար չվճարած մայր գումարն արդեն երևի կրկնակի տույժ ու տուգանք է հավաքել, վարկառուներն «ընկել են» ԴԱՀԿ, փախնում են բանկերից, կամ հեռացել են երկրից։ 136.511 մարդ ոչ միայն ինքը չի կարողանում վարկը փակել, այլև բարեկամ/ընկեր/ծանոթ չունի, որ օգնեն, վարկը մարեն.... Սա է մեր երկրի իրականությունը, սա է սոցիալական պատկերը։ 250.001 – 500.000 դրամի անհուսալի վարկեր ունեն 63.270 մարդ, 500,001-750,000 դրամ՝ 34,202 մարդ,Ավելին10:3020.11.25 -
Մամուլի տեսությունԻնչպես են Արսեն Թորոսյանի օրոք մսխվել COVID-ի գումարները. կոռուպցիայի մաս 6. «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ Արտյոմ Սմբատյանը, որի մասով COVID-ի ժամանակահատվածում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ էր քննվում այժմ կրկին Արսեն Թորոսյանի ենթակայությամբ է աշխատում. նա Միասնական սոցիալական ծառայության պետ է նշանակվել:Ավելին10:2020.11.25 -
Մամուլի տեսությունԻշխանությունը «բացահայտել» է Կաթողիկոսի բացթողումը. ճնշումներն առաջիկայում կշատանան. «Ժողովուրդ»Կարճ ասած, առաջիկայում եկեղեցու եւ Կաթողիկոսի նկատմամբ ճնշումները, հատկապես ներեկեղեցական հարցերի համատեքստում, ավելի են շատանալու։Ավելին10:1020.11.25 -
Մամուլի տեսությունԻշխանությունները չեն էլ թաքցնում, որ ՀԷՑ-ն ու Եկեղեցին իրենց հետաքրքրում են բացառապես նախընտրական «տրամաբանության» մեջ. «Փաստ»«Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր կռիվը ներքին դաշտում է. նրանք պատերազմում են ոչ միայն ընդդիմադիրների ու ընդդիմախոսների, այլև ամեն մի ազգայինի դեմ՝ այդ ճանապարհին կիրառելով նաև «իրավապահ» գործիքակազմը: Սակայն, ի թիվս գլոբալ խնդիրների, այդ թվում, ինչպես շատերն են բարձրաձայնում, Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների կատարման, հիմա արդեն իշխանությունները չեն էլ թաքցնում, որ թե՛ ՀԷՑ-ը խլելու գործընթացը, թե՛ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմն ունեն նաև նախընտրական «տրամաբանություն»: Բուն քպականներն, իհարկե, դեռևս խուսափում են «ճակատային» խոսել այդ մասին, սակայն նրանց սատելիտները, որոնք երբեմն «քպականներից ավելի քպական» են, սկսել են այդ մասին բարձրաձայն արտահայտվել: Մասնավորաբար, նրանք ցնծում են, թե ընդդիմադիրներից վերցվում է երկու մեծ «ադմինիստրատիվ լծակ». խոսքը Հայաստանի էլեկտրական ցանցերի ու Հայ առաքելական եկեղեցու մասին է: Դժվար է ասել՝ սա իշխանությունների ձգտումների ակամա բացահայտում է, թե իշխանություններն են իրենց սատելիտների միջոցով «բաց խաղում», սակայն փաստը մնում է փաստ, որ օրվա իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ ՀԷՑ-ի ճակատագիրը, ո՛չ Հայաստանի կրելիք հետագա վնասները, ո՛չ Եկեղեցին, ավելին՝ իրենք դրանք դիտարկում են միայն որպես «նախընտրական ռեսուրս»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարումԱվելին10:0020.11.25 -
Մամուլի տեսությունԽուդաթյանի ախորժակը բացվել է. Փոխվարչապետի պաշտոնի ակնկալիք ունի․ «Հրապարակ»Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին։ Սակայն ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է ՏԻՄ-երը, մարզպետներին եւ գլխավոր «ձայն բերողն» է համարվում: Պատահական չէ, որ համապետական ընտրությունների՝ արդեն իսկ ձեւավորված շտաբում Խուդաթյանին ՏԻՄ-երի պատասխանատու են նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդաթյանը կարող է ստանալ իր վարձքը՝ նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։Ավելին09:5020.11.25