Լրահոս

2025-11-11
  • Img default alt hy
    Հասարակական
    Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքից քաղաքացի է ընկել
    Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, քիչ առաջ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքից քաղաքացի է ընկել և վնասել ոտքը։
    19:04
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տաթև համայնքի 12 ընտանիք արժանացան դրամաշնորհների՝ իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար
    Տաթևի համայնքային կենտրոնում կայացավ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից իրականացվող «Թևեր՝ բոլորին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում 12 շահառու ընտանիքներ արժանացան 300,000-ից մինչև 1,000,000 դրամի դրամաշնորհների՝ սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչելու նպատակով։ Ծրագիրը, որն իրականացվել է Տաթև խոշորացված համայնքում՝ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհով, ԱԿԲԱ ֆեդերացիայի աջակցությամբ և Իննոբիզ ՀԿ-ի ու Տաթև համայնքային կենտրոնի համագործակցությամբ, նպատակ ունի խթանել ձեռնարկատիրական մշակույթը Տաթևում, միավորել Արցախից տեղահանված և տեղի ընտանիքներին ու ձևավորել համայնքային համագործակցության նոր մոդել։ Վեցամսյա ծրագրի շահառու ավելի քան 50 ընտանիքներ մասնակցել են «Զրոյից բիզնես» ձեռնարկատիրական դասընթացին, փորձառու մենթորների աջակցությամբ մշակել սեփական նախագծերը և մասնակցել բիզնես գաղափարների մրցույթին։ Բիզնես գաղափարների փորձարկման նպատակով 30 ընտանիքի տրամադրվել է մինչև 330 ԱՄՆ դոլարի կրթաթոշակ, իսկ մրցույթային փուլին ներկայացված 29 նախագծերից 12-ն արժանացել են դրամաշնորհի։ ««Թևեր՝ բոլորին» ծրագիրը վառ օրինակ է, թե ինչպես կարող են տեղական նախաձեռնությունները վերածվել զարգացման գործնական ծրագրերի։ Մեր նպատակն է շարունակել աջակցել այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքով հզորացնել Հայաստանի Սյունյաց հատվածը»,- նշել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը՝ ընդգծելով գործակալության կողմից Տաթևում իրականացվող առանցքային ծրագրերի շարունակականության կարևորությունը։ Ծրագրի յուրահատկություններից էր նաև դեռահասների ներգրավվածությունը, որոնք իրենց ընտանիքների հետ միասին մասնակցել են դասընթացներին՝ զարգացնելով առաջնորդական և գործնական հմտությունները։ Արցախից բռնի տեղահանված 19-ամյա Սյուզաննա Միրզոյանը պատմում է․ «Անասնապահությունն իմ երազած ոլորտը չէր, դա հորս գաղափարն էր, որը սկսել էր Արցախում։ Երբ իմացա ծրագրի մասին, հասկացա՝ սա մեր շանսն է շարունակելու։ Նոր միջավայրում զրոյից սկսելը հեշտ չէր, բայց այս ծրագիրը տվեց վստահություն ու նոր ուժ»։ Սյուզաննան ցանկանում է իր բիզնես նախագիծը իրականացնել Սվարանց գյուղում․ «Թույլ գյուղերը պետք է ուժեղացնել, որ մարդիկ չհեռանան հայրենիքից, իսկ Սվարանցն այն գյուղերից է, որն արդեն զարգանում է»։ Ծրագրի արդյունքում առաջիկայում կյանքի կկոչվեն բիզնես նախագծեր նաև մեղվաբուծության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում։ Իննոբիզ ՀԿ տնօրեն Նաիրա Մարգարյանի խոսքով՝ սա նոր փորձառություն էր նաև իրենց կազմակերպության համար.«Հեշտ չէր ձեռք բերել համայնքի վստահությունը, սակայն քայլ առ քայլ հաջողվեց բացել ներուժը և փոխանցել գիտելիքներն ու հմտությունները։ Արդյունքը ոգևորիչ էր՝ մտածողության և ինքնագնահատականի տեսանելի փոփոխությամբ։ Թևեր տալ ստացվեց․ հիմա անհամբեր սպասում ենք մեր մասնակիցների հաջողություններին»։
    19:00
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    68-ամյա Քեթրին Քոնոլին ստանձնել է Իռլանդիայի նախագահի պաշտոնը
    Անկախ թեկնածու Քոնոլին ընտրվել է հոկտեմբերի վերջին՝ հաղթելով «Ֆինե Գել» կուսակցության թեկնածու Հիդեր Համֆրիսին:
    18:45
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը և Դանիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
    Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ամբողջ օրակարգը՝ պայմանավորվելով ակտիվ քաղաքական երկխոսության, տնտեսական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նախաձեռնությունների միջոցով նպաստել գործընկերության խորացմանը։
    18:35
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Թուրքական կործանված օդանավը Բաքվի շքերթին մասնակցած զինվորներ էր տեղափոխում
    Հայլուր 18։30 Թուրքական կործանված օդանավը Բաքվի շքերթին մասնակցած զինվորներ էր տեղափոխում
    18:30
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բագրատ Սրբազանը հարցաքննվել է
    Վերջին օրերին քննչական կոմիտեի ղեկավարին ուղղված Բագրատ Սրբազանի հարցադրումներից հետո` նման հարցաքննություն սպասելի էր:
    18:28
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՆԳ նախարարը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը
    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հայաստանում ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել է վիզաների ազատականացման գործընթացն ու Գործողությունների ծրագիրը։ Արփինե Սարգսյանը մանրամասն ներկայացրել է Գործողությունների ծրագրի մաս կազմող, ընթացիկ բարեփոխումները և պատասխանել դեսպանների հարցերին։
    18:24
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել
    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 10-ին Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 9,04 գրամ թմրանյութին նմանվող զանգված և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Գյումրիի բնակիչ 39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
    18:16
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին
    Ռուբինյանն այսօր մեղադրել էր Ռոբերտ Քոչարյանին, որ նրա կառավարման օրոք Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի հարաբերակցությունը եղել է 1-ը 5-ի։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ աճել է ոչ թե Հայաստանի ռազմական բյուջեն, այլ Քոչարյանի և Սարգսյանի ընտանեկան բյուջեները։
    18:09
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նախատեսվել էր գաղտնալսել Վարդան Ղուկասյանի բնակարանը. Զարուհի Փոստանջյան
    Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
    18:05
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը
    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1962 թվականին ծնված Ավետիք Մարությանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:00
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայանններից մեկում․ կա տուժած
    Նոյեմբերի 11-ին, ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։
    17:45
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե անգամ բոլոր տները վերակառուցենք, եթե տուն գումար չի մտնում, մարդիկ հեռանալու են. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
    «Մեր օպոնենտները մեզ փորձում են բացատրել, թե ինչ կարևոր է կրթությունը։ Իմ մեջքի հետևում դպրոցն է, որտեղ 50 տարի դասավանդել է պապս, 30 տարի, որպես ուսուցչուհի դասավանդել է տատս, աշխատել է մայրս և մեր ընտանիքի ամենօրյա պատմությունները կապված են դպրոցի հետ, քանի որ ուսուցիչների ընտանիք ենք։
    17:35
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, արդարադատությունը չի կարող լինել ընտրովի. Մհեր Մելքոնյան
    Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ընդդմիադիր պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
    17:26
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեր նպատակն է, որ արցախցիները լքեն Հայաստանը. Արթուր Խաչատրյան
    Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ընդդմիադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
    17:22
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տարեցտարի կրճատվում են ցանքատարածություններն ու անասնագլխաքանակը. Արման Ղազարյան
    Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց պատգամավոր Արման Ղազարյանը։
    17:18
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի): Այս մասին հայտնում են տեսչական մարմնի: Որոշման հիմքը ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են, մասնավորապես՝ արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, չեն իրականացվել սարքավորումների տեխնիկական սպասարկում, ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացներ, արտադրամասը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով, բացակայել են տաք և սառը ջրով լվացարանները, ախտահանող և չորացնող միջոցները, սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ»:
    17:15
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    23 և 30 տարեկան երիտասարդները մեքենաների մասեր են գողացել և վերադարձնելու համար գումար պահանջել
    Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ մեքենաներից գողանում են հաշվառման համարանիշներ ու հայելիներ և վերադարձնելու համար մեքենային փակցնում են «Տելեգրամի» հասցե: Տեղեկությունն իրացվեց Ոստիկանության գվարդիայի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ: Նոյեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, Գյուլիքևխյան փողոցում երիտասարդները հայտնաբերվեցին գողոնը ձեռքներին: Ավտոմեքենայի հաշվառման համարանիշներն ու կողային հայելիները նետելով` նրանք դիմեցին փախուստի։ Աջափնյակ թաղամասի բնակիչ 23-ամյա երիտասարդի փախուստը կանխվեց, և շորթում կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց նաև 30-ամյա երիտասարդը։ Գողության թիրախ դարձած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն փակցված էր տելեգրամյան հասցեով թերթիկ: «Ֆորդի» տիրոջից ընդունվեց հաղորդում. ըստ նրա` պատճառվել էր մոտ 100 հազար դրամի վնաս: Եվ սա միակ դեպքը չէր: Ըստ նախնական տվյալների՝ նրանք տելեգրամյան նույն հասցեով թերթիկ էին փակցրել նաև Հովհաննիսյան փողոցի բակերից մեկում կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն: «Հոնդայի» տերը նույնպես տվեց հաղորդում, որ նույն գիշերը գողացել են մեքենայի կողային հայելիների ապակիները: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:00
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյուղացու պրոբլեմները չեն լուծվում, որի հետևանքը հուսալքություննու արտագաղթն է. Թադևոս Ավետիսյան
    Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ընդդմիադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
    16:57
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՆԳՆ-ն զգուշացնում է
    Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Սիրելի՛ երիտասարդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից։
    16:45
    11.11.25
    Ավելին