Լրահոս
2025-11-11
-
ՀայլուրՀայլուր 15։30 Աննորմալ մարդու պահվածք, ծաղրանք. Փաշինյանի «սրտիկների» հակառակ կողմըՀայլուր 15։30 Աննորմալ մարդու պահվածք, ծաղրանք. Փաշինյանի «սրտիկների» հակառակ կողմըԱվելին15:3011.11.25 -
ՀասարակականԾաղկաձորում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՆոյեմբերի 11-ին, ժամը 09։14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:Ավելին15:1811.11.25 -
ԻրավականԲացահայտվել է ապօրինի անտառահատման դեպքՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում նոյեմբերի 4-ին կատարած շրջագայության ժամանակ Նավուր-Իծաքար գյուղերի խաչմերուկում կանգնեցրել են փայտանյութով բարձված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարի թափքում կա շուրջ 7 խմ վառելափայտ: Պարզվել է, որ այն պատրաստված է հաճարենի ծառատեսակից, սակայն Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ վարորդի ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանել թափքում առկա փայտանյութի հետ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:Ավելին15:1511.11.25 -
Իրավական«Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է. հանցանք չի հայտնաբերվելՀայաստանի «Արմսաթ-1» արբանյակը տիեզերք էր ուղարկվել 2022 թվականի մայիսին։ Դա տեղի էր ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: 2025 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման (ապօրբիտացման) փուլ։Ավելին15:0511.11.25 -
ՀասարակականԵրևանում թալանել են «Kia»-ն՝ տանելով 4 անվադողերն իրենց անվահեծերովԱյսօր՝ նոյմեբերի 11-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով այն կայանել էր Սիսակյան փողոցի 22 շենքի բակում, աշխատանքի մեկնելիս նկատել է, որ ավտոմեքենայի 4 անվադողերն իրենց անվահեծերով գողացել են:Ավելին15:0011.11.25 -
ՀասարակականԱշտարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ նոյմեբերի 11-ին, վրաերթի տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սարգիս Հ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 79-ամյա Սարիբեկ Հ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը քաղաքացիների և պարեկների օգնությամբ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ում այնուհետև տեղափոխել են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին14:5111.11.25 -
ՄիջազգայինՌուսները հայտնում են Պոկրովսկ մտնելու մասին. Կիևը հարվածում է ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքներինՌուսները հայտնում են Պոկրովսկ մտնելու մասին: Կիևը հերքում է և շարունակում ակտիվ հարվածել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը խափանել է «Կինժալ» հիպերձայնային հրթիռով ռուսական Միգ-31-ի առևանգման ուկրաինա-բրիտանական գործողությունը: Օդաչուներին դրա համար 3 մլն դոլար էին խոստացել:Ավելին14:4511.11.25 -
ԻրավականՈրոշում է կայացվել Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ին՝ լուսաբացին, հակառակորդն օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից, Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է ՀՀ պետական սահմանը՝ շուրջ 3-3.5կմ խորությամբ՝ հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ: 2021 թվականի մայիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Ա.Կ.-ն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գիտակցելով, որ չունի մարտական դիրքից զինծառայողներին հանելու հրաման տալու, յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, իր զինվորական ծառայողական գործունեության հետ կապված անհիմն բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը: Ա.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում: Որոշում է կայացվել Ա.Կ.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին14:3811.11.25 -
ՀասարակականԱրցախը թուրքին հանձնած մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում. Հայր Սահակը վստահեցնում է՝ Ալեն Սիմոնյանին պատահական է հանդիպել Տաթևի վանքում«Որպես արցախցի՝ Արցախը կորցնելուց հետո ես այս մարդկանց հետ ի՞նչ պետք է խոսեմ, խոսելու բան չունեմ։ Ես չեմ կարող Արցախը թուրքին հանձնած մեկի հետ գնալ ինչ-որ բան խոսելու։ Բարևել եմ ու անցել-գնացել։ Ես այդ խմբից որևէ մեկի հետ խոսելու, աղոթք անելու, ճաշի նստելու ո՛չ ցանկություն եմ ունեցել, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ, ես նման մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում։ Ես իմ տուն-տեղը, Գանձասարը թողել, եկել եմ այստեղ, դրանց հետ ի՞նչ խոսեմ»,- նշեց Հայր Սահակն՝ ընդգծելով՝ այս իշխանության նպատակը եկեղեցին ջլատելն է։Ավելին14:3011.11.25 -
ՔաղաքականԳիտե՞ք՝ քանի առաջնակարգ դասախոս է հեռացվել ընդդիմադիր հայացքների համար․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ից արձագանքում են, որ երկրում գործարաններ կառուցելով, շրջաններում աշխատատեղեր ստեղծելով իրենք չեն զբաղվում, որովհետև ուշադրություն... նրանք զբաղվում են կրթությամբ: Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող նարեկ Կարապետյանը:Ավելին14:1511.11.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ «Կյանքի խոսք» եկեղեցում տեղի ունեցած դանակահարության դեպքից․ News.amՀիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում տեղի էր ունեցել դանակահարություն։Ավելին14:0511.11.25 -
ԻրավականԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամասԳլխավոր դատախազությունը 2023 թվականի հուլիսի 13-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և երկու ֆիզիկական անձանց՝ Գլաձոր համայնքի Գետափ 29-րդ փողոցի 4-րդ և 6-րդ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էր. դադարեցվել էր վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց սեփականության իրավունքը: Վճիռները մտել են օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2025 թվականի նոյեմբերի 7-ին Գլաձոր համայնքի՝ 1600 քմ մակերեսով երկու հողամասերի նկատմամբ գրանցել է Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն դրամ է:Ավելին14:0011.11.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:Ավելին13:4511.11.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն Լիբանանից պահանջել է փակել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման բոլոր ուղիներըՏեղեկություններ են հաղորդվում, որ պատվիրակությունը «քննարկել է բանկային ոլորտից դուրս շարժման ֆինանսական ուղիները, որոնք թույլ են տվել 1 միլիարդ դոլար Իրանից հասցնել «Հեզբոլլահ»-ին», ինչպես նաև անդրադարձ է կատարվել ցամաքային, օդային և ծովային սահմանային անցումների վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությանը։Ավելին13:3011.11.25 -
ԻրավականԴատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածովՀիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 6-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ։Ավելին13:2311.11.25 -
ՀասարակականԱրտառոց դեպք՝ Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցումԴեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին13:1911.11.25 -
ՄիջազգայինՈղբերգական պայթյուն և մեծ տագնապ՝ Հնդկաստանում. ձերբակալվածներ կան՝ ահաբեկչության կասկածանքովՆյու Դելիում ավտոմեքենայի պայթյունից մահացածների թիվն անցել է մեկ տասնյակը: Ահաբեկչության կասկածանքով երկու ձերբակալված կա: Հնդկաստանի իշխանությունները բարձր տագնապի ռեժիմ են հայտարարել։ Պակիստանի և Բանգլադեշի հետ սահմաններին ուժեղացվել են պարեկային ծառայությունները, իսկ խոշոր քաղաքների օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում ստուգումներ են արվում։Ավելին13:1511.11.25 -
ՏնտեսականՄտքովս չէր անցնի, որ 4-րդ կարգի որակի ցորենի ներկրումը իշխանությունները կփորձեն ներկայացնել հացի գնի էժանացման միջոց. տնտեսագետ«Վերջին օրերին հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել եմ, որ ղազախական ցորենի որակը էապես զիջում է ռուսականինը, բայց մտքովս չէր անցնի, որ 4-րդ կարգի (ցածր) որակի ցորենի ներկրումը գործող իշխանությունները կփորձեն ներկայացնել հացի գնի էժանացման միջոց։Ավելին13:0811.11.25 -
ՔաղաքականՓաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը. ՀԷՑ վերահսկողական կոմիտեՀայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) բաշխման լիցենզիան։Ավելին13:0011.11.25 -
ՔաղաքականՄենք ունենք բոլոր իրավական հիմքերը Արծվաշենը պահանջելու. Գառնիկ ԴանիելյանԱզգային ժողովում լրագրողներին ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին12:5011.11.25