Լրահոս
2026-06-27
-
ՔաղաքականՀերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան ՍաղաթելյանԱյս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։Ավելին11:1627.06.26 -
Հասարակական«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրաԵրեկ՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում խճաքարով բարձված «FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա։Ավելին11:1127.06.26 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՀունիսի 29-ին, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Ռաֆֆու, Սանկտ-Պետերբուրգի (Լենինգրադյան) փողոցների գազասպառողների գազամատակարարումը։Ավելին11:0027.06.26 -
ՀասարակականՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըՄահացել էՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։Ավելին10:5227.06.26 -
ՀայաստանCSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներինՉալաբյանի կալանավորումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննում է յոթ քաղաքական կուսակցությունների կողմից ներկայացված իրավական բողոքարկումները՝ կապված հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների օրինականության հետ։Ավելին10:4927.06.26 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:4127.06.26 -
ՄիջազգայինԹրամփը խելագար է անվանել իր նախկին օգնական Բոլթոնին«Հուսով եմ՝ նրա հետ խիստ կվարվեն», - գրել է նա։ «Ջոն Բոլթոնը՝ ԱՄՆ-ի չափազանց հիմար, անհավասարակշիռ, անկարող նախկին ներկայացուցիչը, նոր է ընդունել իր մեղքը։ Նա սարսափելի մարդ է, խելագար, որը ցանկանում էր միայն խնդիրներ ստեղծել և պատերազմներ հրահրել, նա առանց որևէ անհրաժեշտության մահ և ավերածություն էր սփռում, որտեղ էլ որ հայտնվում էր», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Ուրբաթ օրը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող դատարանում Բոլթոնն իրեն մեղավոր է ճանաչել պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ ոչ պատշաճ վարվելու մեջ։ Ավելի վաղ նա գործարք էր կնքել հետաքննության հետ, որի շրջանակներում համաձայնել էր առաջադրված մեղադրանքներից մեկին, ինչպես նաև ավելի քան 2 միլիոն դոլար տուգանք վճարելուն։ Բոլթոնի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 28-ին։ Նախագահի նախկին օգնականին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։ Ինչպես 2025 թվականի սեպտեմբերին հայտնել էր Politico թերթը, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները Բոլթոնի խուզարկության ժամանակ գաղտնի փաստաթղթեր էին հայտնաբերել։ Խոսքը զանգվածային ոչնչացման զենքի, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության և «ամերիկյան կառավարության ռազմավարական հաղորդակցությունների» վերաբերյալ նյութերի մասին է։ Դրանք հայտնաբերվել են Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Բոլթոնի գրասենյակում։ Բոլթոնը վաշինգտոնյան ամենաարմատական տրամադրված «բազեներից» մեկի համբավ ունի։ Նա, օրինակ, բազմիցս կոչ է արել ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։ 2018-2019 թվականներին զբաղեցրել է նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը։ Այն ժամանակ պաշտոնավարող Թրամփը նրան աշխատանքից ազատել էր իրենց միջև սուր հակասություններ առաջանալուց հետո։ Անցյալում Բոլթոնը եղել է նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալը և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչը։Ավելին10:3727.06.26 -
ՀասարակականՀետամուտ ենք լինելու Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատմանը․ «ՀայաՔվե»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասան:Ավելին10:3127.06.26 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի փոխնախագահինՈղջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:Ավելին10:2627.06.26 -
ՄիջազգայինԻրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին«Ի պատասխան ագրեսիայի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ ահաբեկչական բանակի տեղակայման վայրերին», - ասված է Tasnim գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր Իրանի տարածքին հարվածներ հասցնելու փաստը՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակման։Ավելին10:1727.06.26 -
Մամուլի տեսությունՄանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Ժամանակակից հայաստանյան քաղաքական դիսկուրսում պարբերաբար շրջանառության մեջ է դրվում մի թեզ, որն իր հուզական հնչեղությամբ գրավիչ է, սակայն քաղաքագիտական և իրավական առումով՝ բացարձակապես սնանկ։ Խոսքը ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վայր դնելու կամ դրանք «չվերցնելու» պահանջի մասին է։ Այս թեզը հաճախ մատուցվում է որպես սկզբունքայնության գագաթնակետ, մինչդեռ իրականում այն արհեստածին է, հանրային հուսահատության վրա կառուցված և զուրկ քաղաքական բովանդակությունից։ Իշխանափոխությունը մեխանիկական կամ սիմվոլիկ ակտ չէ, այն չի կարող տեղի ունենալ «օդից»։ Դա բարդ, ինստիտուցիոնալ և իրավաքաղաքական ընթացակարգերի համալիր է, որտեղ մանդատը ոչ թե արտոնություն է, այլ իշխանության փոփոխության հասնելու առանցքային գործիք։Ավելին10:1527.06.26 -
Հասարակական«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնումՓոխգնդապետ Սուրեն Սահակյանը իր որդու ծննդյան օրը արդարության պահանջ է հնչեցրել: Նա, 17 գերատեսչությունների դիմելով, պնդում է, որ իր որդուն թշնամին չի սպանել 44-օրյա պատերազմի դաշտում: Փոխգնդապետը պահանջում է բացահայտել Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Սահակյանի, իր բառերով, սպանության գործը:Ավելին10:0827.06.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0027.06.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Կառավարությունը հավանություն է տվել բջջային սարքավորումների IMEI կոդերի միասնական համակարգ ներդնելու օրենսդրական նախաձեռնությանը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների շրջանում։ Թեև պաշտոնական մակարդակով այս քայլը հիմնավորվում է ստվերային շրջանառության դեմ պայքարով և հեռախոսների գողության դեպքերի կանխմամբ, փորձագիտական դաշտում սա որակվում է որպես քաղաքացիների նկատմամբ համատարած հսկողություն հաստատելու գործիք։Ավելին09:5227.06.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»ՏԻՄ ղեկավարներին հրահանգ է իջեցվել՝ հայտնաբերել եւ պատժել պետական կառույցների բոլոր այն աշխատակիցներին, ղեկավարներին, որոնք ընտրություններից առաջ իշխանության լոբբինգով չեն զբաղվել, իշխանության օգտին չեն աշխատել կամ քվեարկել։Ավելին09:4927.06.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Կոնջորյանի դեպքում բացասական ազդեցություն են ունեցել ինչպես հանրային մեծ արձագանք ստացած ընտանեկան թեմաները՝ առանձնատների, արտոնյալ պայմաններով ձեռք բերված գույքի, ինչպես նաև եղբոր, քրոջ և մոր անվամբ ձևակերպված անշարժ գույքի վերաբերյալ հրապարակումները, այնպես էլ նրա քաղաքական կենսագրությունը։ ՔՊ ներսում հիշեցնում են, որ մինչև կուսակցությանը միանալը Կոնջորյանը եղել է 3 տարբեր քաղաքական ուժերում, իսկ ժամանակին ՔՊ է ընդունվել Ալեն Սիմոնյանի երաշխավորությամբ։ Այժմ, երբ Ալեն Սիմոնյանի ազդեցությունը կուսակցության ներսում զգալիորեն թուլացել է, Կոնջորյանի դիրքերն էլ այլևս նախկինը չեն։Ավելին09:4727.06.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին09:4527.06.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԻշխանությունները համատարած հետընտրական հաշվեհարդար են սկսել։ ՏԻՄ ղեկավարներին հրահանգ է իջեցվել՝ հայտնաբերել եւ պատժել պետական կառույցների բոլոր այն աշխատակիցներին, ղեկավարներին, որոնք ընտրություններից առաջ իշխանության լոբբինգով չեն զբաղվել, իշխանության օգտին չեն աշխատել կամ քվեարկել։Ավելին09:4227.06.26 -
Մամուլի տեսությունԸնտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Մեր երկրում տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ շարունակ որոշակի շրջանակների կողմից գեներացվել են հակառուսական նարատիվներ: Կապ չունի՝ խոսքը տնտեսական որևէ խոշոր գործարքի կամ ծրագրի մասին է եղել, թե սպառազինության կամ անվտանգային հարցերի: Այդ տրամադրությունները, եթե կուզեք՝ «ցեցերը», է՛լ ավելի ինտենսիվ տարածվել ու շրջանառվել են հատկապես 2018 թվականից սկսած: Հասկանալի է, որ իշխանության եկած ուժի արտաքին քաղաքական կողմնորոշումների ֆոնին ավելի են ակտիվացել այդ գծում «ապրող» միավորները: Այստեղ մանրամասն չհիշեցնենք նման դրսևորումների բազմաթիվ օրինակներն ու փաստերը, լինեն դրանք ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի դեմ քրեական հետապնդում սկսելու, թե, օրինակ՝ ռուսական կապիտալով ընկերությունների դեմ որոշակի հարկային «ուշադրություն» ցուցաբերելու մասին:Ավելին09:3927.06.26 -
Մամուլի տեսությունՆիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա․ «Հրապարակ»Բաղդասարյանը Փաշինյանի խոսնակ է նշանակվել 2023 թվականին՝ ազատվելով Շիրակի մարզպետի պաշտոնից, որտեղ նա գործուղվել էր դարձյալ խորհրդարանից։Ավելին09:3627.06.26