Լրահոս
2026-06-27
-
ՔաղաքականՓաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան«Երբեք քաղաքական ընդդիմախոսների անձնական կյանքն այսքան գռեհիկ ձևով քաղաքական նպատակներով չի օգտագործվել։Ավելին20:1027.06.26 -
ՔաղաքականՊետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձերՍահմանադրական դատարանում դիմումների քննության առաջին օրը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հիմնավորումները «սկանդալային բացահայտումներ» են անվանում շատ վերլուծաբաններ: Փաստաբան Տաթևիկ Սողոյանը բարձր դատարանին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագրի»՝ նախընտրական քարոզարշավի համար ծախսած գումարները և դրանց անհապատասխանությունը, այսպես ասած՝ շուկայական արժեքին:Ավելին19:5027.06.26 -
ՄիջազգայինՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրելՀամատեղ ռազմավարական օդային 11-րդ պարեկությունը կազմակերպվել և անցկացվել է Արևելաչինական ծովի, Ճապոնական ծովի և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի օդային տարածքում, ասվում է հայտարարության մեջ։Ավելին19:3027.06.26 -
ՀասարակականՏղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում ենՓամբակ գետում հերթական ողբերգության մասին է հայտնի դարձել: Կեսօրին Շամշյանի հայտնած տեղեկությունը, թե Փամբակում տղամարդու դի կա, հաստատել է ՆԳՆ-ն և մանրամասնել, որ վթարի հետևանքով է գետում հայտնվել զոհված տղամարդը: Նրան փրկարարները դուրս են բերել Փամբակից, քիչ հետո գետում հայտնաբերել վթարի ենթարկված մեքենան, որի մեջ է եղել զոհը: Մեքենայի վարորդին դեռ փնտրում է փրկարար ծառայությունը:Ավելին19:1227.06.26 -
ՀասարակականԿանխվել է քաղաքացու ինքնասպանությունըՀունիսի 27-ին՝ ժամը 15։37-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։ Փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։Ավելին19:0027.06.26 -
ՍպորտԱրարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Կարեն Բարսեղյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր մարզչի գլխավորությամբ «Արարատը» հունիսի 30-ից կսկսի պատրաստվել 2026/27 մրցաշրջանին։ Բարսեղյանի նախորդ ակումբը եղել է «Գանձասարը»։ Նշենք, որ Բարսեղյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներում, ինչպես նաև գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը։Ավելին18:4727.06.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր ողբերգություն՝ Փամբակում. գետն ընկած 2 տղամարդկանցից մեկի մարմինը դուրս են բերելՀայլուր 18։30 Նոր ողբերգություն՝ Փամբակում. գետն ընկած 2 տղամարդկանցից մեկի մարմինը դուրս են բերելԱվելին18:3027.06.26 -
ՀասարակականԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. ArmlurՄասնավորապես՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։Ավելին17:5027.06.26 -
Միջազգային«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին«Ռազմաճակատում պարտություն կրելով՝ Կիևի ռեժիմը անօգնականությունից անցել է ահաբեկչական մեթոդների՝ փորձելով ահաբեկել և շանտաժի ենթարկել խաղաղ բնակչությանը... Զելենսկու հայտարարությունները ահաբեկչի ստանդարտ հռետորաբանություն են»,- ասել է Շերեմետը՝ մեկնաբանելով Զելենսկու նոր սպառնալիքները ռուսական թերակղզու հասցեին։Ավելին17:2127.06.26 -
ՄիջազգայինՍլովակիան Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրի. Ռոբերտ Ֆիցո«Քանի որ մենք Եվրամիության շրջանակներում Ուկրաինային ռազմական վարկ տրամադրելուն չենք մասնակցել, ես բանակցություններ կվարեմ (Սլովակիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ - խմբ.) այնպես, որ սլովակյան պատվիրակությունը մանդատ չունենա հավանություն տալու Սլովակիայի միանալուն Ուկրաինային ռազմական նոր օգնությանը», - ասել է Ֆիցոն։ Նա հայտնել է, որ Անկարայում հուլիսի սկզբին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում սլովակյան պատվիրակությունը կգլխավորի հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինին։ «Ansa» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Անկարայի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը կարող է ներառել դաշնակիցների պարտավորությունը՝ Ուկրաինային մի քանի տարվա ընթացքում տարեկան մոտ 70 միլիարդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ։Ավելին17:0627.06.26 -
ՔաղաքականՉեն կարողանում պայմանավորվել մեզ հետ․ կալանավորվածների 90 տոկոսը մեր ուժի ներկայացուցիչներն են․ Նարեկ Կարապետյան«Պետք է մենք ավելի շատ քննարկենք, խոսենք իրենց ընտրակեղծիքների հարցը, որպեսզի ինքը ինչ-որ սին օրակարգերով մեզ չկերակրի։ Յուրաքանչյուր սցենարով մենք լեգիտիմությունը իրենց էս կազմի չենք ճանաչելու։Ավելին16:5127.06.26 -
ՄիջազգայինԼարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր ԱրևելքԻրանը չորս ԱԹՍ է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Միացյալ Նահանգների նախագահը Truth Social-ում գրել է, որ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է բեռնատար նավի վերին տախտակամածին, սակայն նավը շարունակել է երթը։ Մյուս երեք անօդաչուները, Թրամփի պնդմամբ, խոցվել են ամերիկյան ուժերի կողմից։ Թեհրանը դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունը:Ավելին16:3827.06.26 -
ՀասարակականԱրարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է էլ ավելի խոշորացնել առանց այդ էլ խոշորացված Արարատ և Վանաձոր համայնքները՝ Արարատ համայնքին միավորելով Վեդին՝ վերջիններիս կազմում ընդգրկված 32 բնակավայրերով, իսկ Վանաձորին՝ Փամբակ համայնքը՝ վերջիններիս կազմում գտնվող 22 բնակավայրերով: «News.5tv.am»-ը տեղեկացավ, որ խոշորացումից հետո Արարատ համայնքը ներառելու է հետևյալ բնակավայրերը՝ Արարատ քաղաք, Վեդի քաղաք, Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Ուրցալանջ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Տիգրանաշեն, Այգավան, Արալեզ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լանջանիստ, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Շաղափ, Ոսկետափ, Սիսավան, Վանաշեն, Տափերական, Ուրցաձոր Փոքր Վեդի գյուղերը: Վանաձոր գերխոշորացված համայնքը կներառի հետևյալ բնակավայրերը՝ Վանաձոր քաղաք, Գուգարք, Դարպաս, Շահումյան, Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբեդ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ գյուղերը: Ենթադրվում է, որ այս խոշորացումից հետո այդ համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:Ավելին16:2027.06.26 -
ՀասարակականԵրևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Աճառյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Միքայել Մ․-ն իր վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հեծանվորդ, Երևանի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ին։Ավելին16:0027.06.26 -
ՄիջազգայինՄինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»Նշվում է, որ ամերիկյան հետախուզության վերլուծաբանը դեռ 2019 թվականին գերատեսչության ներքին ոչ պաշտոնական համակարգում նշել էր Մինաբի ռազմական օբյեկտներում տեղի ունեցած փոփոխությունների մասին և ուշադրություն հրավիրել այն բանին, որ Պենտագոնի պոտենցիալ թիրախներից մեկը, իրականում, դպրոց է։ «Bloomberg»-ը պնդում է, որ տվյալների բազաների անջատվածության պատճառով թիրախների տեղակայման մասին տեղեկատվությունը այդպես էլ չի հասել հրամանատարությանը. այդ մասին նշված է եղել Պենտագոնի չհրապարակված հետաքննության մեջ։ Դպրոցի վրա հարձակման հետաքննությունը ԱՄՆ ռազմական գերատեսչության մակարդակով սկսվել էր ապրիլին, սակայն այս պահին այն փաստացի սառեցված է՝ երկրի Կենտրոնական հրամանատարությանը փոխանցվելուց հետո, հավելել է գործակալությունը։ Փետրվարի 28-ին իրանական իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հարված են հասցրել Մինաբի տարրական դպրոցներից մեկին՝ աղջիկների համար։ Զոհվել է 175 մարդ, այդ թվում՝ 168 աշակերտուհի, ևս 95-ը ստացել են վնասվածքներ։ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը ավելի ուշ հարձակման մեջ մեղադրեց Իրանի ԶՈւ-ին՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Ավելի ուշ պարզվեց, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռի բեկորներն ունեն ամերիկյան զինամթերքի մակնշում։Ավելին15:4927.06.26 -
ՀասարակականՓամբակ գետում հայտնաբերվել է ավտոմեքենա և տղամարդու դի․ նոր մանրամասներՀունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին15:3727.06.26 -
ՀասարակականԶովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել էԱյսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները հայտնաբերել և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել BYD մակնիշի ավտոմեքենան։Ավելին15:3027.06.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.59 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ:Ավելին15:1927.06.26 -
ՀասարակականԴանակահարված 3 քաղաքացի է տեղափոխվել է հիվանդանոցԴեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։Ավելին15:0927.06.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն ՌեզայիԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը նախօրեին հաստատել է Իրանի տարածքին հարվածներ հասցնելու փաստը՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել իրանական հրթիռների և անօդաչուների պահեստներին, ինչպես նաև առափնյա ռադիոլոկացիոն օբյեկտներին։ Իսլամական Հանրապետությունն իր հերթին հայտարարել է, որ ի պատասխան հարձակվել է ԱՄՆ զինված ուժերի տեղակայման վայրերի վրա։Ավելին14:5227.06.26