Լրահոս

2025-11-09
2025-11-08
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիրներին «ասֆալտին փռելու» օպերացիան սկսված է․ ԱԱԾ-ն գործի է անցել․ լրագրող
    «Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր առ այն, որ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Սուրեն Գասպարյանը հոկտեմբերի 29-ին հաղորդում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Վաղարշապատի ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի, երկրորդ տեղը զբաղեցրած Դավիթ Կարապետյանի վերաբերյալ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ իրենց վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի հատկանիշներով։ Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը․ «Ըստ գործի նյութերի՝ Գրիշա Հարությունյանը 2016 թ. հոկտեմբերի 26-ից մինչեւ 2021 թ․ հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արմավիրի մարզի Դողս համայնքի ղեկավարի պաշտոնը, եւ Դավիթ Կարապետյանը 2001 թ․ մարտի 13-ից մինչեւ 2021 թ․ դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Ծաղկունք համայնքի ղեկավարի պաշտոնը՝ չարաշահել են պաշտոնեական լիազորությունները եւ հափշտակել են իրենց վստահված գույքը: Սա ենթադրում է, որ իրավապահները Վաղարշապատում շուտով մասկի շոու պիտի սարքեն՝ Փաշինյանի սիրած ձեւով «ասֆալտին փռելու» ընդդիմադիր ուժի թեկնածուներին։ Նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլում կալանավորելով վերջիններիս՝ իշխանությունը զրկելու է նրանց քարոզչություն իրականցնելու հնարավորությունից։ Ընտրությունների նախաշեմին ժողովրդին «կուտ տալու» համար ՔՊ-ն կրկին գործի է դնելու «ասֆալտին փռելու» օպերացիան՝ չեզոքացնլով իրենց համայնքներում հարգանք եւ վստահություն վայելող թեկնածուներին։ Առնվազն այս մասին է վկայում Խոյ խոշորացված համայնքի ընտրություններում նրանց ստացած քվեները»,- հայտնել է Լիա Սարգսյանը։
    23:57
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրբազանն այսօր մարտնչում է խավարային ուժերի դեմ, ինչի հետևանքով ապօրինի դատապարտության է մատնված․ տեր Սարգիս
    Ինչպես Միքայել հրեշտակապետն է երկնային զորքերով ընդդեմ խավարի զորաց ելնում, այդպես էլ մեր սիրելի Սրբազանը այսօր մարտնչում է ներկա խավարային ուժերի դեմ, ինչի հետևանքով ապօրինի դատապարտության է մատնված:
    23:45
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
      Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ «ներդնելուց»․ ՆԳՆ-ից զգուշացնում են
    Ինչպես և նախկինում տեղեկացրել էինք Հայաստանում տարածում գտած «ֆինանսական բուրգերից» HelloBity առցանց հարթակի միջոցով առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ միևնույն ժամանակ խոստանալով նաև բարձր տոկոսներ Ձեր կողմից հարթակ հրավիրված անձանց դիմաց, հայտնում են ՆԳՆ-ից։ «Այսօր արդեն ազդակներ են ստացվում այս բուրգի հետևանքների մասին։ Հիշե՛ք, Նման հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց Դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են Ձեր գոյացած «եկամուտը»: Արդյունքում՝ կուտակելով մեծ թվով ներդրողներ և ֆինանսական միջոցներ, նման հարթակները որոշ ժամանակ անց դադարեցնում են իրենց գործունեությունը, և այն անձինք, ովքեր կատարել են «ներդրումներ», կորցնում են ամբողջ գումարը։ Եթե տուժել եք hellobit(y) ֆինանսական բուրգի գործունեությունից, կարող եք դիմել Ձեր տարածքային ոստիկանության բաժին կամ մոտենալ ք.Երևան, Նալբանդյան 130, Քրեական Ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։ Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ «ներդնելուց»»,-նշվում է հաղորդագրության մեջ։
    23:30
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3-ամյա Տիգրանի հայրը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը
    Պետրոսյանի խոսքով, երեխայի մայրը տեղափոխվել է այլ բնակավայր։
    23:10
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և նրա հորը
    Նnյեմբերի 5-ին Լnռnւ մարզի դատախազnւթյnւն գnրծ է ստացվել այն մասին, nր տղամարդը գտնվելnվ nչ սթափ վիճակnւմ մարմնական վնասվածքներ է հասցրել կնnջը և նրա հnրը։ Գnրծը քննվել է դատարանnւմ և նnւյն օրը մակագրվել է դատավnր Արմեն Շիրnյանին։ Մեղադրական եզրակացnւթյան համառnտ բnվանդակnւթյnւն Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, nր նա 2025 թվականի մարտի 15-ին, ժամը 21:30-ի ահմաններnւմ, գտնվելnվ nչ սթափ վիճակnւմ, մարմնական վնասվածքներ պատճառելnւ դիտավnրnւթյամբ հրել և հատակին է գցել կնnջը՝ Լ.Ս.-ին, ապա հարվածել վերջինիս՝ պատճառելnվ առnղջnւթյան թեթև վնասի հատկանիշներ չպարnւնակnղ վնասվածք: Բացի այդ, Ա.Հ.-ն մարմնական վնասվածքներ պատճառելnւ դիտավnրnւթյամբ, ձեռքերnվ և nտքերnվ հարվածներ է հասցրել վիճաբանnւթյnւնը դադարեցնելnւ նպատակnվ միջամտած Լ.Ս.-ի հnր՝ Ե.Ս.-ի մարմնի տարբեր մասերին՝ առաջացնելnվ առnղջnւթյան տևական քայքայnւմnվ միջին ծանրnւթյան վնաս: Մեղադրյալի նկատմամբ, nրպես խափանման միջnց կիրառվել է բացակայելnւ արգելք։ Ծանnւցnւմ. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվnղը համարվnւմ է անմեղ, քանի դեռ նրա մեղավnրnւթյnւնն ապացnւցված չէ ՀՀ քրեական դատավարnւթյան օրենսգրքnվ սահմանված կարգnվ` դատարանի` օրինական nւժի մեջ մտած դատավճռnվ:
    23:00
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի հայտարարությունը հանձնելու մասին է, ոչ թե ստանալու. Անժելա Էլիբեգովա
    Անժելա Էլիբեգովան վստահ է՝ ադրբեջանցիները ՀՀ օկուպացված տարածքներից դուրս չեն գալու.
    22:45
    08.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևը շարունակում է զինվել ու առաջ մղել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը
    Վաղը լրանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 5 տարին: Հիմա պետք է որոշվեր՝ ռուս խաղաղապահները շարունակելո՞ւ են մնալ Արցախում՝ ապահովելու բնակչության անվտանգությունը: Բայց դեռ անցած տարվա ապրիլի վերջին ռուս խաղաղապահը դուրս եկավ Արցախից՝ հայաթափումից կես տարի անց:
    22:35
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սլովակիայի վարչապետը դեմ է արտահայտվել Ուկրաինայի վերականգնման համար ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը
    Սլովակիան դեմ կարտահայտվի և չի աջակցի Եվրամիությունում արգելափակված ռուսական ակտիվների օգտագործմանը՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար։
    22:20
    08.11.25
    Ավելին
  • Միջազգային
    Լարվածությունն աճում է ռուս-ուկրաինական ճակատում. ուկրաինացիները՝ շրջափակման մեջ
    Ուկրաինայի զինված ուժերը զրկվել են Պոկրովսկից դուրս գալու վերջին ճանապարհից։ ՏԱՍՍ-ին Դոնեցկի ղեկավարի խորհրդական Իգոր Կիմակովսկին ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերը փակել են քաղաքից դուրս գալու վերջին ճանապարհը։ Կիևը վերջին մեկ շաբաթում ավելի քան 4 տասնյակ փորձ է արել քաղաքի շրջափակումը ճեղքելու համար:
    22:00
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շիրակի մարզում «Volkswagen Jetta»-ն բшխվել է երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ
    Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Սերյոժա Ա․-ն իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, հայտնում է Shamshyan.com-ը։
    21:46
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵՊՀ ուսանողները պահանջում են վերանայել դասախոսի ազատման հրամանը. Civilnet
    «Մենք չենք կարող անտարբեր լինել այն երևույթի նկատմամբ, երբ մեկ ուսանողի դժգոհության հիման վրա հեռացվել է այնպիսի դասախոս, ով տևական ժամանակ ճանաչվել է ֆակուլտետի լավագույն դասախոսներից մեկը, ով վայելում է մնացած ուսանողների սերը և հարգանքը, ովքեր, մասնակցելով վերջինիս դասերին, ականատես են եղել նրա թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային բարձր հատկանիշներին։ Ուսանողները նշում են, որ Մանուկյանը ոչ միայն բարձր պրոֆեսիոնալ և նվիրված մասնագետ է, այլև ուսանողների կողմից սիրված դասախոս, ով մեծ ներդրում է ունեցել նրանց մասնագիտական ձևավորման մեջ»,- ասված է պահանջագրում։
    21:36
    08.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Անսպասելի ցուցք. Հայաստանի զինանոցը բացվում է 50 հոգանոց խմբերի առաջ
    Խմբային տուր է առաջարկում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին: 50 հոգանոց խմբերով կարող եք գնալ Հայաստանի ձեռք բերած զենքերի բացառիկ ցուցադրությանը՝ համոզվելու համար, որ 44-օրյա պատերազմը պարտվել ենք զենքերի պատճառով: Այսօր առավոտյան ստատուսների շքերթ է սկսել Փաշինյանը ֆեյսբուքում՝ արձագանքելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ արած հայտարարություններին:
    21:20
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    6 ամիս առաջ Փաշինյանը սկսեց հարձակումներ գործել Հայոց Եկեղեցու և նրա առաջնորդի դեմ․ նա ցանկանում է փոխել Հայ Եկեղեցու 1700-ամյա կառույցը. Նարեկ Կարապետյան
    Իմ հորեղբայր Սամվել Կարապետյանը և հոգևորականները կարող են ազատվել վաղը, եթե ասեն, որ եկեղեցու կողքին չեն։
    21:10
    08.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Վաղարշապատում տեսակի, արժեհամակարգի ընտրության օր է նոյեմբերի 16-ը. «Հաղթանակ» դաշինք
    «Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատի Հովտամեջ գյուղում է անցկացրել քարոզարշավի 16-րդ օրը: Այնտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա խոստացել է, որ Վաղարշապատի համայնքապետարանն իրենց ընտրվելու դեպքում բաց է լինելու բոլոր խնդիրների քննարկման համար ու անընդունելի է համարել, որ մարդկանց են աշխատանքից ազատում իրենց աջակցելու պատճառով:
    21:00
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Սրբազանի գործով Արմինե Մելիքսեթյանի հերթական գլուխգործոցը․ փաստաբան
    Օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի հաղորդման մեջ պետք է բացահայտված լինի այդ մարմնի կամ պաշտոնատար անձի այն լիազորությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել առերևույթ հանցանքի փաստը:
    20:49
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ամեն օր մի նոր սուտ է հորինում՝ նախորդ սուտը կոծկելու համար. Արմենուհի Կյուրեղյան
    Պատգամավորի  խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարության իրատեսական լինելու դեպքում, մենք պետք է լսեինք նմանանտիպ տեղեկատվություն նաև ադրբեջանական կողմից.
    20:45
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ալիևը զորահանդես է անում, Փաշինյանը՝ Արծվաշենը հետ բերում. ինչո՞ւ չեն խաղաղվում կրքերը
    Հայլուր 20։30 Ալիևը զորահանդես է անում, Փաշինյանը՝ Արծվաշենը հետ բերում. ինչո՞ւ չեն խաղաղվում կրքերը
    20:30
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայրը
    Խնդրում ենք ծաղիկների կամ ծաղկեպսակների փոխարեն նվիրատվություն կատարել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին»,– գրել է նախարարը։
    20:26
    08.11.25
    Ավելին