Լրահոս
2025-11-08
-
ՀասարակականՇիրակի մարզում «Volkswagen Jetta»-ն բшխվել է երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Սերյոժա Ա․-ն իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:4608.11.25 -
ՀասարակականԵՊՀ ուսանողները պահանջում են վերանայել դասախոսի ազատման հրամանը. Civilnet«Մենք չենք կարող անտարբեր լինել այն երևույթի նկատմամբ, երբ մեկ ուսանողի դժգոհության հիման վրա հեռացվել է այնպիսի դասախոս, ով տևական ժամանակ ճանաչվել է ֆակուլտետի լավագույն դասախոսներից մեկը, ով վայելում է մնացած ուսանողների սերը և հարգանքը, ովքեր, մասնակցելով վերջինիս դասերին, ականատես են եղել նրա թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային բարձր հատկանիշներին։ Ուսանողները նշում են, որ Մանուկյանը ոչ միայն բարձր պրոֆեսիոնալ և նվիրված մասնագետ է, այլև ուսանողների կողմից սիրված դասախոս, ով մեծ ներդրում է ունեցել նրանց մասնագիտական ձևավորման մեջ»,- ասված է պահանջագրում։Ավելին21:3608.11.25 -
ՔաղաքականԱնսպասելի ցուցք. Հայաստանի զինանոցը բացվում է 50 հոգանոց խմբերի առաջԽմբային տուր է առաջարկում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին: 50 հոգանոց խմբերով կարող եք գնալ Հայաստանի ձեռք բերած զենքերի բացառիկ ցուցադրությանը՝ համոզվելու համար, որ 44-օրյա պատերազմը պարտվել ենք զենքերի պատճառով: Այսօր առավոտյան ստատուսների շքերթ է սկսել Փաշինյանը ֆեյսբուքում՝ արձագանքելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ արած հայտարարություններին:Ավելին21:2008.11.25 -
Քաղաքական6 ամիս առաջ Փաշինյանը սկսեց հարձակումներ գործել Հայոց Եկեղեցու և նրա առաջնորդի դեմ․ նա ցանկանում է փոխել Հայ Եկեղեցու 1700-ամյա կառույցը. Նարեկ ԿարապետյանԻմ հորեղբայր Սամվել Կարապետյանը և հոգևորականները կարող են ազատվել վաղը, եթե ասեն, որ եկեղեցու կողքին չեն։Ավելին21:1008.11.25 -
ՔաղաքականՎաղարշապատում տեսակի, արժեհամակարգի ընտրության օր է նոյեմբերի 16-ը. «Հաղթանակ» դաշինք«Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատի Հովտամեջ գյուղում է անցկացրել քարոզարշավի 16-րդ օրը: Այնտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա խոստացել է, որ Վաղարշապատի համայնքապետարանն իրենց ընտրվելու դեպքում բաց է լինելու բոլոր խնդիրների քննարկման համար ու անընդունելի է համարել, որ մարդկանց են աշխատանքից ազատում իրենց աջակցելու պատճառով:Ավելին21:0008.11.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանի գործով Արմինե Մելիքսեթյանի հերթական գլուխգործոցը․ փաստաբանՕրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի հաղորդման մեջ պետք է բացահայտված լինի այդ մարմնի կամ պաշտոնատար անձի այն լիազորությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել առերևույթ հանցանքի փաստը:Ավելին20:4908.11.25 -
ՔաղաքականՓաշինյանն ամեն օր մի նոր սուտ է հորինում՝ նախորդ սուտը կոծկելու համար. Արմենուհի ԿյուրեղյանՊատգամավորի խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարության իրատեսական լինելու դեպքում, մենք պետք է լսեինք նմանանտիպ տեղեկատվություն նաև ադրբեջանական կողմից.Ավելին20:4508.11.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ալիևը զորահանդես է անում, Փաշինյանը՝ Արծվաշենը հետ բերում. ինչո՞ւ չեն խաղաղվում կրքերըՀայլուր 20։30 Ալիևը զորահանդես է անում, Փաշինյանը՝ Արծվաշենը հետ բերում. ինչո՞ւ չեն խաղաղվում կրքերըԱվելին20:3008.11.25 -
ՀասարակականՄահացել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայրըԽնդրում ենք ծաղիկների կամ ծաղկեպսակների փոխարեն նվիրատվություն կատարել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին»,– գրել է նախարարը։Ավելին20:2608.11.25 -
ՔաղաքականԱմերիկացի լրագրողը ցնցող լուրեր է ստացել Հայաստանից. Թաքեր Կարլսոնի զրույցը Նարեկ Կարապետյանի հետԱմերիկյան բազմամիլիոնանոց լսարանին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատմել է Հայաստանում հակաեկեղեցական աննախադեպ արշավի, եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես եկողների նկատմամբ սկսված քրեական հետապնդումների ու սրբազանների կալանավորումների մասին, հատկապես այս դրվագը շատ է զարմացրել ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնին:Ավելին20:1508.11.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Զոլաքար գյուղի տներից մեկի տանիքումՆոյեմբերի 8-ին, ժամը 14:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զոլաքար գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 17։20-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 700 հակ)։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։Ավելին20:0008.11.25 -
ՔաղաքականԻնչի՞ համար է նախատեսված Փաշինյանի «էլեկտրական շունը»Նիկոլ Փաշինյանը բանակին նոր սպառազինություն մատակարարելու տրամաբանության ներքո տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է շնանման մի ռոբոտ կատարում պարզունակ հրահանգներ, Փաշինյանը կից գրել է՝ «Մեր զինվորների նոր բարեկամը»: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից փորձեցինք ճշտել, թե այդ ի՞նչ նոր «գերհզոր» ռոբոտ է ձեռք բերել Փաշինյանը և ինչի համար է այն նախատեսված. «Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռոբոտ շունը արտաքնապես նման է «Բոսթոն դայնամիքս» ընկերության արտադրության «սփոթ» անունով ռոբոտին, բայց իրականում նույնը չէ, որոշ տարբերություններ կան։ Այն, որ մանրամասներ չկան, արդեն կասկածներ են առաջացնում, թե ինչքանով է դա նորմալ աշխատանքային տարբերակ, այլ ոչ թե ինչ-որ փորձանմուշ։ Ինչ վերաբերվում է այդ «սփոթ» ռոբոտներին ու դրանց կիրառմանը ռազմական գործողություններում, ապա դրանք դեռ 2016 թվականից կան, և 2016-ից ի վեր «Բոսթոն դայնամիքսը» փորձում է դա տարբեր արևմտյան երկրների բանակների վաճառել, ու իրականում բարդություններ ունեն դրա հետ։ Միակ նորությունը, որ այդ թեմայով աչքովս ընկավ այն էր, որ Բրիտանիայում մոտ մի տարի առաջ վերցրել են այդ «սփոթ» ռոբոտները որպես սակրավոր ռոբոտներ։ Թե ինչքանով են դրանք արդյունավետ, դեռ առանձնապես հայտնի չէ։ Իրականում այդ ռոբոտների շուրջ շատ մեծ գովազդային արշավ կա, «Բոսթոն դայնամիքսը» բավականին զվարճալի տեսանյութեր է տարածում արդեն 10 տարի է, բայց նույն այդ ընկերությունը հատուկ մի պարտավորության տակ է ստորագրել, որ այդ ռոբոտները չեն կիրառվելու որպես մարտական ռոբոտներ, այսինքն՝ հարձակողական նպատակներով»,- News.5tv.am-ին ասաց Վրթանեսյանը։Ավելին19:4008.11.25 -
ՔաղաքականՊոպուլիստական կո՞ւտ, թե՞ հացահատկային հեղափոխություն. Ադրբեջանով եկած ղազախական ցորենը տեղ է հասելՊոպուլիստական կուտ են համարում շատ փորձագետներ Ադրբեջանի տարածքով Ղազախստանից ու Ռուսաստանից ցորեն բերելը: ՔՊ-ականների ներկայացրած հացահատկային հեղափոխության տակ իրականում փխրուն է հիմքը գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դիզելի գների բարձրացման պատճառով Դաշնությունը նախընտրում է ավելի էժան տարբերակով՝ երկաթուղով հացահատիկ արտահանել՝ պայմանավորվելով Բաքվի հետ:Ավելին19:2008.11.25 -
ԻրավականՈստիկանները վագոն-տնակում թմրամիջոց են հայտնաբերելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծԱվելին19:0008.11.25 -
ՔաղաքականԱրծվաշենի թեման երբեք չի եղել բանակցային օրակարգում, մինչդեռ անկլավների հարցը վաղուց ընդգրկված է Ադրբեջանի պահանջների ցանկում․ ՍուրենյանցԱդրբեջանը չի թաքցնում, որ խաղաղության պայմանագիր հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի իր բոլոր պայմանները՝ անկախ դրանց բովանդակությունից։Ավելին18:4508.11.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր կասկածներ՝ ցորենի երթուղու շուրջ. երկաթուղային կապի վերականգնումը ժամանակավո՞ր էՀայլուր 18։30 Նոր կասկածներ՝ ցորենի երթուղու շուրջ. երկաթուղային կապի վերականգնումը ժամանակավո՞ր էԱվելին18:3008.11.25 -
ՔաղաքականՆիկոլը նոր հողեր հանձնելու անոնս արեց. Կարեն Վրթանեսյան«Ասացին, որ Նիկոլն իր էջում էլի հիստերիկացել է։ Մի կերպ (քանի որ բլոկել են ինձ) կարդացի գրառումները։Ավելին18:0008.11.25 -
ԱշխարհՄահացել է ԴՆԹ-ի կառուցվածքը հայտնաբերելու համար Նոբելյան մրցանակի արժանացած Ջեյմս ՈւոթսոնըՈւոթսոնի հայտնագործությունը համարվում է 20-րդ դարի ամենակարևոր գիտական նվաճումներից մեկը։ 1953 թվականին նա հաջողությամբ նկարագրել է ԴՆԹ մոլեկուլի կրկնակի պարույրային կառուցվածքը. նա և բրիտանացի գիտնական Ֆրենսիս Քրիքը համագործակցել են այս աշխատանքի վրա։Ավելին17:3008.11.25 -
ՀասարակականՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԾծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին17:1508.11.25