Լրահոս
2025-11-04
-
ՍպորտԵս միշտ ձեր կողքին եմ նույնիսկ դաշտից դուրս․ Բարսեղյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբՀայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը կարևոր կոչով դիմել է ազգային հավաքականի թիմակիցներին, գլխավոր մարզչին և երկրպագուներին։ «Կյանքում, և հատկապես ֆուտբոլում, լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել։ Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի։ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարող լինել դաշտում և օգնել թիմակիցներիս։ Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ, և վստահ եմ՝ տղաները ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով։ Շնորհակալ եմ մեր գլխավոր մարզչին, թիմակիցներիս ու մեր հավաքականի երկրպագուներին՝ աջակցության, վստահության ու այն ջերմության համար, որը զգում եմ անգամ այս դժվարին պահին։ Դա շատ մեծ ուժ է տալիս ինձ։ Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը։ Մեր թիմում ձևավորվել է առողջ և միավորված միջավայր, որտեղ նման դժվարությունները հաղթահարելը ավելի հեշտ է»,- Բարսեղյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով և բաց կթողնի նոյեմբերին կայանալիք երկու ընտրական հանդիպումները՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ազգային թիմի հաջորդ պաշտոնական խաղը։ Երրորդ բաց թողնված հանդիպումը կլինի կամ հնարավոր փլեյ-օֆֆի առաջին խաղը (եթե Հայաստանը զբաղեցնի երկրորդ տեղը F խմբում), կամ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը։Ավելին23:1504.11.25 -
ՀասարակականՀետապնդող սատանա. կնոջից բաժանված Տարոն քահանան բոյկոտում է Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի նիստըԶավթված Հովհաննավանքի հակականոնական ծեսին մասնակցած քահանա Տեր Տարոնը այսօր Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբ է հրավիրվել՝ պարզաբանելու՝ ինչո՞ւ է ինքնակամ լքել ծառայության վայրը և մասնակցել Ստեփան Ասատրյանի, Մայր Աթոռի բնութագրմամբ, բեմականացված հակականոնական արարողությանը: Լրագրողներին ուրիշ հարց է հետաքրքրել՝ չի՞ կարծում Տեր Տարոնը, որ Նիկոլ Փաշինյանը իրեն օգտագործում է իր նպատակների համար:Ավելին23:0004.11.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմKorea Mangyongdae Computer Technology Corp. տեխնոլոգիական ընկերությունը և Հյուսիսային Կորեայի Ryujong Credit Bank-ը նույնպես ներառվել են այդ ցանկում:Ավելին22:4504.11.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Ծաղկահովիտ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցՆոյեմբերի 4-ին, ժամը 17։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz», «GAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի բեռնատարը․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Հոսպիտալացման ճանապարհին ուղևորներից մեկը մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը։Ավելին22:3104.11.25 -
Հասարակական«Հուզվեց, լացեց». սպանված 3-ամյա Տիգրանի մայրը որոշել է լքել համայնքը«Որոշեցինք երեխաներին հենց այսօր տեղափոխել ՀՕՖ: Մոր հետ զրուցեցինք, երեխաների հետ զրուցեցինք: Մայրը մի քիչ հուզվեց, լացեց: Ասացինք՝ ոչ, արի այսօր տեղափոխենք»,- ասաց Գալոյանը:Ավելին22:2404.11.25 -
ՀասարակականՄուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ նոյեմբերի 6-ին, ժամը 18:00-ին Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժաՄուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք մերգություն և միասնական աղոթք:Ավելին22:1604.11.25 -
ՔաղաքականՀայ-վրացական նոր սկանդալ. ինչո՞ւ է բարկացել Թբիլիսին՝ երևանյան «Եվրանեսթից» հետոՆիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները չեն բացառում, որ Թբիլիսին մեզ համար փոքրիկ խնդիրներ ստեղծելու համար կփակի ցորենի ճանապարհը: Երևանյան Եվրանեսթից հետո են ավելի լարվել հայ-վրացական հարաբերությունները: Ընդունված բանաձևը կասկածի տակ է դնում Վրաստանի իշխանության լեգիտիմությունը:Ավելին22:0304.11.25 -
ՔաղաքականՄեծ տերությունները ոչինչ հենց այնպես չեն անում. Վարդան ՈսկանյանՄեծ տերությունները ոչինչ հենց այնպես չեն անում. Վարդան ՈսկանյանԱվելին21:5404.11.25 -
ՄիջազգայինԹրամփից, Պուտինից հետո՝ Կարապետյան. հայտնի Թակեր Կարլսոնը զրուցել է «Մեր ձևովի» համակարգողի հետ«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Միացյալ Նահանգներում հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին, որը հարցազրույցներ է վարել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և այլ գերտերությունների ղեկավարների հետ: Մերձիշխանական քարոզիչները միանգամից բազմաթիվ 0-ներով թվեր են հրապարակել՝ վստահեցնելով, թե Կարապետյանի թիմը կլորիկ գումար է տվել՝ հարցազրույցը պատվիրելու համար:Ավելին21:4504.11.25 -
ԻրավականՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն«Հարգելի՛ քաղաքացիներ, օգոստոսի 2-ից գործող օրենսդրական փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց համար նախատեսվել էր արտոնություն տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից սկսած երեք ամսվա ընթացքում։Ավելին21:3504.11.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը և Հունգարիայի նախագահը քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների սերտացման հնարավոր ուղիներըՆախագահները նաև առանձնացրել են Հունգարիայի հայ համայնքի կարևոր դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Տամաս Սուլյոկը նշել է, որ շնորհիվ հայ համայնքի ակտիվ գործունեության՝ Հունգարիայում Հայաստանն ընկալվում է որպես բարեկամ երկիր։Ավելին21:3004.11.25 -
Արտաքին քաղաքականությունԽոսում է Ալիևը, թարգմանում՝ Փաշինյանը. «դժվար վիճակի» մեջ են դրել Հայաստանի վարչապետին«Օրբելի ֆորում»-ի հարթակից Իլհամ Ալիևի ադրբեջաներեն մտքերը հայերեն արդարացրել է Նիկոլ Փաշինյանը: Պարզվում է՝ Ալիևը Սևանի փոխարեն Գյոյչա է ասում, ոչ թե որովհետև չի հրաժարվում զավթողական թեզերից, այլ որովհետև Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմադիրների սեղաններին Արցախի դրոշներն են դրված:Ավելին21:1504.11.25 -
ՀասարակականՍպանված 3 ամյա Տիգրանի քույր ու եղբայրները տեղափոխվեցին ՀՕՖՀիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով: Փորձագետները որոշել են, որ երեխաներն անհապաղ պետք է ՀՕՖ տեղափոխվեն:Ավելին21:0304.11.25 -
ՀասարակականԴժվարին իրավիճակներում, հատկապես արցախյան պատերազմի ընթացքում Արգենտինան մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին․ ՎեհափառՄայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը սենատոր Խուան Կառլոս Ռոմերոն Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան զորացնելու հայ-արգենտինական կապերը, ինչպես նաև ծանոթանալու հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը, Հայ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։Ավելին21:0004.11.25 -
ՏարածաշրջանԻրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը կայցելի ՊակիստանԻրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նոյեմբերի 5-ին կգլխավորի բարձր մակարդակի խորհրդարանական պատվիրակության այցը Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA-ն, այցը կայանում է երկու հարևան երկրների միջև քաղաքական և տնտեսական կապերի խորացման ջանքերի շրջանակներում։ Ղալիբաֆը Պակիստան կմեկնի Պակիստանի ազգային ժողովի նախագահ Այազ Սադիքի հրավերով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսլամաբադ կատարած այցի ընթացքում Ղալիբաֆը հանդիպումներ կունենա Պակիստանի ազգային ժողովի և Սենատի խոսնակների ու անդամների հետ։Ավելին20:5604.11.25 -
ՔաղաքականՖեյք պատարագը լուսաբանվում է, «Շողակաթը»՝ եթերազրկվում. զարմանալի բաներ՝ ՀՀ ԱԺ-ում և մեդիայումՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, որ բյուջե 2026-ի քննարկումների համար էր այսօր եկել Ազգային ժողով, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի նայում Հանրայինի լուրերը: Ընդհանրապես պարտավոր չէ որևէ բան նայել, բայց խոսքից հասկանում ենք, որ 5-րդ ալիք երբեմն նայում է:Ավելին20:5004.11.25 -
Արտաքին քաղաքականությունՊուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին«ՌԴ Նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի գործունեության ապահովման գործում ունեցած մեծ ավանդի համար Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրել Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ղեկավար Եզրաս արքեպիսկոպոսին»,-ասված է փաստաթղթում։Ավելին20:4804.11.25 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Opel Astra»-ն․ կա 3 վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել են «BMW X5» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին20:4504.11.25 -
ՍպորտԱշոտ Մովսիսյանը՝ ոսկե մեդալակիրԱլբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտված են:Ավելին20:4104.11.25 -
ՀասարակականԵրբ խճճվում ես այլևայլությունների մեջ և սուտ օրակարգի հետևում, թե իբր եկեղեցի ես «փրկում» կամ «մաքրում»․ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահԵթե տեր Տարոն քահանան ցանկանում է փաստացի առաջնորդվել ըստ հրամանների և իր կողմից տրված զեկուցագրի, ապա նշեմ, որ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով տեր Տարոն քահանա Հունանյանը 2022 թվականի մարտի 18-ից ազատվել է Գեղարքունյաց թեմից և ծառայության է կոչվել Տավուշի թեմում։ Նույն թվականին իմ՝ իբրև Հաղարծին վանքի վանահոր, խնդրանքով, տեր Տարոն քահանա Հունանյանը Տավուշի թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նշանակվեց ոչ միայն Հաղարծին վանքի լուսարարապետ, ինչպես ինքն է տեղեկացնում, այլ նաև Դիլիջան համայնքի Թեղուտ և Հաղարծին գյուղերի հոգևոր հովիվ։Ավելին20:3404.11.25