Լրահոս

2025-11-04
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 | 2 զոհ, 3 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում
    Հայլուր 20։30 | 2 զոհ, 3 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում
    20:30
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանն Իսրայելի հետ բանակցելուց բացի այլընտրանք չունի․ նախագահ Աուն
    «Լիբանանը բանակցություններից բացի այլընտրանք չունի: Քաղաքականության մեջ կան աշխատանքային երեք գործիքներ՝ դիվանագիտական, տնտեսական և պատերազմական: Երբ պատերազմը ոչ մի արդյունքի չի հանգեցնում, ի՞նչ անել: Աշխարհում յուրաքանչյուր պատերազմի ավարտը եղել է բանակցությունը, և բանակցությունները ոչ թե ընկերոջ կամ դաշնակցի հետ են, այլ՝ թշնամու», - նշված է գրառման մեջ:
    20:15
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պռոշյան գյուղում հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում
    Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Մինչ կժամանեին Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Mercedes» մակնիշի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել, ապա մարել են «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիները, հիմնականում՝ բեռնատար ավտոմեքենայի մի վարորդ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Ժամանած հրշեջները կատարել են հովացման աշխատանքներ: Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդն ասում էր, որ մեքենան վարելիս է եղել, երբ նկատել է կրակ և ծուխ, անմիջապես կանգնել է ու օգնության հասած քաղաքացիների ու պարեկների հետ կանխել են կրակի տարածումը:
    20:00
    04.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Ճերմակ դագաղում, սպիտակ վիրակապը՝ գլխին. Տիգրանի հորն ու մորը կարող են զրկել ծնողական իրավունքից
    Սկանդալային վարկածը, թե հնարավոր է՝ փոքրիկ Տիգրանը ոչ թե անհետանալու օրն է մահացել, այլ հայտնաբերվելուց 2-3 օր առաջ, այսօր հրաժարվել է մեկնաբանել քննչական կոմիտեի խոսնակը: Նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պատասխանը դեռ չկա: Ծափաթաղում պատմում են, որ վնասված է եղել փոքրիկի գլուխը: Խեղդամահ անելուց առաջ նա հարված է ստացել գլխին:
    19:48
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանությունը զգուշացնում է
    Հիշեք` զգոնություն կարևոր է»,-ասված է հայտարարության մեջ։
    19:36
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի առավելությունը մեր նկատմամբ նավթը չէ, այլ այն, որ իրենք «երկար կամքի» հասարակություն/պետություն են․ Վահրամ Միրաքյան
    Հիմա էլ Ալիևը հայտարարում է, որ տանկերի փոխարեն մեքենաներով են գրավելու Հայաստանը։ Եվ դա ավելի վտանգավոր է, քան տանկը, քանի որ տանկի դիմաց մեխանիկորեն դիմադրություն ես սկսում, իսկ այս դեպքում՝ եռացող ջրում գորտի նման, չես զգում քո մահը։ Սա «փափուկ ուժի» միջոցով կամ աստիճանական ճնշմամբ տարածքներին տիրանալու նոր՝ ոչ ռազմական, բայց պատերազմից ոչ պակաս արդյունավետ մարտավարություն է։ Ինչպես եղավ Նախիջևանում կամ շատ այլ տարածքներում՝ մինչև 1991-1994 թվականների պատերազմը։
    19:30
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կզրկե՞ն Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքից. ի՞նչ է որոշել հանձնաժողովը
    Փոքրիկ Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքից զրկելու հարցը քննարկող հանձնաժողովն ավարտել է աշխատանքի առաջին փուլը։ Մոտ մեկ և կես ժամ տևած քննարկումից հետո որոշվել է գնալ փոքրիկի տուն։ Հանձնաժողովի անդամներն ու մասնագիտական խումբը պետք է զրուցի նաև տղայի մոր հետ։ Հիշեցնենք, որ այսօր են հողին հանձնել հոկտեմբերի 27-ից որոնվող և նոյեմբերի 2-ին մահացած հայտնաբերված երեքամյա Տիգրան Օգանեսովին, որին սպանելու մեջ կասկածվում է հայրը։ Վերջինս արդեն իսկ կալանավորված է։ Երեկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեպքից որոշակի մանրամասներ պատմեց՝ ասելով, որ նախնական վարկածի համաձայն հայրը խեղդելով սպանել է որդուն, որից հետո մարմինը տարբեր վայրերում թաքցրել է, որպեզի ոստիկանները կամ փրկարարները չգտնեն երեխայի մարմինը։ Նշենք, որ դրանից հետո հայտարարվեց՝ Ճամբարակի համայնքապետարանում մասնագիտական հանձնաժողովի նիստ է տեղի ունենալու, որից հետո կորոշվի՝ Տիգրանի ծնողները զրկվելո՞ւ են ծնողական իրավունքից, թե՞՝ ոչ։ Հիշեցնենք, որ բացի Տիգրանից, ընտանիքն ունի ևս չորս զավակ, որոնք, ըստ գյուղացիների, առողջական խնդիրներ ունեն։ Եվ հիմա հանձնաժողովը պետք է որոշի, թե ինչն է բխում երեխաների լավագույն շահից։ Նկատենք, որ գործընթացը շարունակվելու է իրավապահ համակարգի աշխատանքին զուգահեռ։ Այսինքն՝ վերջնական որոշումն ընդունվելու է հոր մեղավորությունը դատական կարգով հաստատվելուց հետո։
    19:15
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել
    «15 վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում էր 1,048 տոննա ցորեն, Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղևորվել է Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսված է դրա բեռնաթափումը»,-ասված է  լրատվամիջոցներում տարածած հայտարարության մեջ:
    19:00
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2 զոհ, 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
    Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Մ3 78 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները: 
    18:48
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ ընդգրկված է նաև հակաեկեղեցական արշավի հարցը
    Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը, հայտնում են Մայր Աթոռից։
    18:45
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
    Մրցումային վերջին օրը 110 կգ ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 175 կգ ու 182 կգ:
    18:38
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Խռովարար քահանան՝ Մայր աթոռում. ի՞նչ դևեր են հետապնդում Տեր Տարոնին
    Հայլուր 18։30 Խռովարար քահանան՝ Մայր աթոռում. ի՞նչ դևեր են հետապնդում Տեր Տարոնին
    18:30
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 100 մլն դրամը
    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից առանձնապես խոշոր չափերով՝ 100 մլն ՀՀ դրամ վնասը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    18:15
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն կողմ է քվեարկել բանաձևի՝ որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է «ինքնահռչակ». պատգամավոր
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Փաստորեն ինքնիշխանության անվան տակ իշխող ուժի ներկայացուցիչները Եվրանեսթի շրջանակներում կողմ են քվեարկել հակավրացական բանաձևին, որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է «ինքնահռչակ»: Սա է այս մարդկանց քաղաքականությունը, հետևողականորեն փչացնել մեր հարաբերությունները բոլորի հետ, որ հետո ասեն՝ «որ ասում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից բացի այլ տարբերակ չունենք»»:
    18:05
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
    «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։
    18:00
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ-ն գերթանկարժեք տեսախցիկներ է գնել
    Ներքին գործերի նախարարությունը «Մոտոռոլա» մակնիշի 250 տեսախցիկներ է գնել, որոնց միավորի արժեքը կազմում է 690 հազար դրամ: ՏԵսախցիկների համար պետական բյուջեից վճարվել է 172 մլն 485 հազար դրամ: Թե ինչ նպատակի համար են դրանք ձեռք բերվել, գնման պայմանագրում չի նշվում, որ դրանք օգտագործվելու են ՆԳՆ աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում:
    17:49
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղություն այս տարածաշրջանում հնարավոր է միայն հայկական գործոնի հաղթանակով. Տարոն Սիմոնյան
    Ազգերը տարրալուծվում ու անհետանում են, երբ հեռանում են իրենց առաքելությունից, կյանքի իմաստավորման իրենց փայ կոչումից՝ դառնալով հանուն ապրելու գոյատևող նյութապաշտ մարդկանց մի խումբ, որ մի տուն, մի գլուխ պահելու համար պատրաստ է մաշկափոխվել և արդարացնել իր անարժանապատվությունը ...
    17:45
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարները
    Նոյեմբերի 4-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին: Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, Նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։ Հանիպմանը ներկա էին դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
    17:34
    04.11.25
    Ավելին
  • Միջազգային
    Կատաղի ճակատամարտը շարունակվում է Պոկրովսկում. Զելենսկին որոշել է հրթիռներ արտադրել
    Ռուսաստանը հայտարարել է, որ իր զորքը սեղմում է ուկրաինացիների շրջափակման օղակը Պոկրովսկում: Դա տրանսպորտային և լոգիստիկ հանգույց է, որը ռուսական կողմը փորձում է գրավել ավելի քան մեկ տարի: Դաշնությունը հայտնում է նաև Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում շրջափակված ուկրաինական զորքը սեղմելու մասին: Երկու դեպքում էլ Ուկրաինան հերքում է, թե ռուսներին հաջողվել է նեղը գցել իրենց:
    17:30
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանություններին կոչ ենք անում հրապարակել՝ պետբյուջեից որքան գումար է հատկացվել արևմտյան պարբերականներում Փաշինյանի «մտքի գոհարները» հրապարակելու համար
    Ինչ վերաբերում է իշխանական զլմների և հարթակների կողմից տարածած կեղծ տեղեկություններին, թե հարցազրույցն իրականացվել է վճարովի հիմունքներով ու լոբբիստական աշխատանքի արդյունքում, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել։ ԱՄՆ-ում մեծ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Քաղաքակիրթ աշխարհը, իհարկե, զարմացած է, որ իրեն ժողովրդավար հռչակած պետության ղեկավարը եկեղեցուն պաշտպանելու համար ազգային բարերար է կալանավորում ու անհաշտ պայքար մղում մեր ազգային ինքնության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։
    17:19
    04.11.25
    Ավելին