Լրահոս
Իրավական
16:36
19.06.26
38

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

Img default alt hy

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռ․Հ․-ն տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ռ․Հ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) (3 դրվագ)։

ԱԺ նախկին պատգամավոր Ռ.Հ.-ն ձերբակալվել է, և նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: