Լրահոս
Հայաստան
21:31
28.03.19
193

Սերժ Սարգսյանը շուտով կխոսի. Հանրապետականը մնում է կուսակցություն


Հատկապես արցախյան բանակցություններում Նիկոլ Փաշինյանի մոտեցումներից մտահոգ հանրապետականները այսօր հայտարարել են, որ Սերժ Սարգսյանը շուտով կխոսի ու կտա հարցի պատասխանը, թե ի՞նչ եղավ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ դուրս եկավ, ինքը՝ սխալ: Հանրապետականները Եռաբլուրում էին, քանի որ այսօր ազգային եւ պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան տարեդարձն է: