Լրահոս
Հասարակական
11:08
29.01.22
143

Վարակվածների թիվը հասել է 8041-ի․ կորոնապատկերը՝ Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2594-ով և դարձել 364 348: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 19 316 մարդ, կատարվել է 2 716 415 թեստավորում, առողջացել են վարակվածներից 335 462-ը: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 6-ով և դարձել 8041։ 

Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3–ով և դարձել 1529։