Լրահոս
Հասարակական
10:51
10.02.22
102

ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է ՀՀ տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը

Img default alt hy

Պետական դավաճանության կասկածանքով Հայաստանում 19 մարդ է ձերբակալավել:

ԱԱԾ-ն հայտնում է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները մեր երկրում լրտեսական ցանց են ստեղծել: Այդ ցանցում ներգրավվել են զինուժում տարբեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիների:

Նրանցից գումարի դիմաց տեղեկություններ են ստացել տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի, տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների մասին:

19 ձերբակալվածներից մի քանիսը խոստովանական ցուցմունքներ են տվել: ԱԱԾ-ն հիշեցնում է, որ պետական դավաճանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում և հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերով կասկածելի անձանց հետ ծանոթանալուց: