Լրահոս
Միջազգային
12:51
09.07.26
133

Միացյալ Թագավորության դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Միացյալ Թագավորության դեսպան Հյուգո Շորթերին՝  Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին բրիտանացի պաշտոնյաների հնչեցրած մեղադրանքների հետ կապված։

 «Al Jazeera» հայտնում է, որ այս մասին տեղեկատվություն է տարածել Իրանի պետական մեդիան։

Բրիտանացի դիվանագետին գրավոր բողոքի նոտա է հանձնվել, որտեղ արտահայտված է Թեհրանի դիրքորոշումը Լոնդոնի մոտեցումների և այն մեղադրանքների վերաբերյալ, թե Իրանը փորձում է գործողություններ իրականացնել, որոնք սպառնալիք են ներկայացնում Միացյալ Թագավորության անվտանգությանը։

Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում  է, որ այդ մեղադրանքները ոչ այլ ինչ են, քան պատասխանատվությունը սեփական ուսերից թոթափելու և ուրիշի վրա գցելու փորձ։ Մասնավորապես, իրանական կողմը Միացյալ Թագավորությանը մեղադրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցելու մեջ։