Լրահոս
Իրավական
17:43
09.07.26
852

Դատարանը գտել է, որ Ռամիլ Սաֆարովի հետ նույնականացնելը հայ մարդու համար նվաստացուցիչ է. Սեդա և Ստյոպա Սաֆարյանները դատարանում հաղթել են

Img default alt hy

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն ու նրա եղբայրը՝ Ստյոպա Սաֆարյանը դատական հայց են ներկայացրել քաղաքացիական դատարան՝ վիրավորանքի համար դրամական փոխհատուցում ու ներողություն պահանջելով: Սեդա և Ստյոպա Սաֆարյանները վիրավորանք են համարել այն, որ քաղաքացին իրենց «Սաֆարյան» ազգանվան փոխարեն օգտագործել է «Սաֆարով» ազգանունը: Դատարանը այս հարցի վերաբերյալ հետևյալ իրավական դիրքորոշմանն է եկել.

«Դիմումում Սեդա Սաֆարյանի անունը գրառված է բացառապես «Սաֆարով», այնուհետև նշված է, որ «Սեդա Սաֆարովը՝ Ռամիլ Սաֆարովի քույրն է», «նրա հայրը՝ Ռամիլ Սաֆարովը»։ 

Դատարանի գնահատմամբ հայցվորի կողմից առանձին դիտարկված վերը նշված երեք արտահայտությունները պետք է դիտարկել մեկ միասնական դիտավորության մեջ, քանի որ դրանցով պատասխանողը «Սաֆարյան» ազգանունը «Սաֆարով» խեղաթյուրելով՝ փորձել է հայցվորի ազգանվան վերջավորության փոփոխության միջոցով հայցվորին նույնացնել և վերագրել ազգակցական կապ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած ադրբեջանցու հետ, որը Դատարանի գնահատմամբ միանշանակ նվաստացնում, նսեմացնում է անձի և հայ մարդու պատիվը և արժանապատվությունը»: 

Նման իրավական դիրքորոշմանն է եկել դատավոր Ս. Իսկանդարյանը: