Լրահոս
Միջազգային
16:30
09.07.26
275

ԱՄՆ-ի հարվածները Իրանին. Սիրիկի նավահանգստում կան զոհեր և վիրավորներ

Img default alt hy

Առնվազն երեք մարդ է զոհվել Իրանի հարավում գտնվող Սիրիկ քաղաքի նավահանգստի ուղղությամբ ԱՄՆ զինված ուժերի հասցրած հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցչին։

Նրա տվյալներով՝ ևս 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության լրատվամիջոցները տեղեկացրել էին Իրանի նավահանգստային Աքքալա, Բանդար-Աբբաս, Ջասկ, Սպահան, Սիրիկ և Չաբահար քաղաքներում, ինչպես նաև Աբու Մուսա կղզում և Բուշեհր նահանգի որոշ շրջաններում պայթյունների մասին։