Լրահոս
Հայաստան
11:08
10.02.22
142

Ականջներիդ օղ արեք, առևտրականի հոգի ունեցող ու բիզնեսը Հայրենիքից վեր դասողներ․ իրավաբան

Img default alt hy

Ո՞վ է այսօր հիշում Միքայել Արամյանցին` մարդու, ով նորաոճ շենքերով զարդարեց Թբիլիսին ու Բաքուն... ոչ ոք, որովհետև դասական առումով Արամյանցն էլ բիզնեսմեն էր, ով իր ահռելի եկամուտները ներդնում էր այլուր, բացի Հայաստանից, գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը։

«Բայց բոլորը գիտեն, հիշում ու հարգում են Արամ Մանուկյանին, Անդրանիկին, Դրոյին, Նժդեհին ու այլոց, ովքեր փափուկ ու հարմարավետ կյանքի փոխարեն նախընտրեցին զենքով պայքարը հանուն պետականության ու Ազգի:

Ականջներիդ օղ արեք, առևտրականի հոգի ունեցող ու բիզնեսը Հայրենիքից վեր դասողներ. ձեզ էլ է սպասվում Արամյանցի ու իր հայտնի դղյակի ճակատագիրը` փլվելու ու մոռացության եք մատնվելու:

Ով-ով, բայց պատմությունը ոչ ոքի չի ներում ու չի խղճում, բացի հերոսներից հրամանատարներից»: