Լրահոս
Միջազգային
23:45
19.05.26
222

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Հնդկաստան

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 23-26-ը կայցելի Հնդկաստան, որտեղ հանրապետության իշխանությունների հետ կքննարկի էներգետիկ անվտանգությանը, առևտրին և պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի գրավոր հայտարարության մեջ։

Ռուբիոն կայցելի Կալկաթա, Ագրա, Ջայպուր և Նյու Դելի։ «Պետքարտուղարը հնդիկ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում կքննարկի էներգետիկ անվտանգությունը, առևտուրը և պաշտպանական համագործակցությունը», - նշվում է փաստաթղթում։