Լրահոս
Հասարակական
14:33
07.06.26
53

Ժամը 12:30-ի դրությամբ՝ տնային կալանքի տակ գտնվող 205 անձ մասնակցել է քվեարկությանը

Img default alt hy

Հայաստանի Հանրապետությունում տնային կալանքի տակ գտնվող 922 անձից 869-ն ունեն ընտրելու իրավունք։

Ժամը 12:30-ի դրությամբ՝ ընտրությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 434 անձ, որոնցից արդեն քվեարկել է 205-ը։

«Քվեարկության իրավունքի իրացման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել է տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխան ընտրատեղամասեր՝ օրենքով սահմանված կարգով։

Պրոբացիայի ծառայությունը շարունակում է ապահովել ընտրելու իրավունք ունեցող տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացումը՝ պահպանելով օրինականության, հավասարության և սահմանադրական իրավունքի պաշտպանության սկզբունքները։

Տվյալները ներկայացված են ժամը 12:30-ի դրությամբ և կարող են փոփոխվել քվեարկության գործընթացի ընթացքում»,- ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրությունում։