Լրահոս
Հասարակական
13:34
07.06.26
67

Ընտրողների աննախադեպ ակտիվություն. հանուն ինչի՞ են ընտրում քաղաքացիները

Քվեարկության առաջին ժամերին ընտրողների ակտիվ մասնակցության են ականատես եղել «Հայլուրի» նկարահանող խմբերը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընտրատեղամասերում: Մարդիկ, իրենց խոսքերով, քվեարկել են հանուն արժանապատվության, արդարության ու անվտանգության: