Լրահոս
Միջազգային
10:38
21.05.26
204

ԱՄՆ-ը թույլ չի տա Բոլիվիայում իշխանափոխություն ոչ սահմանադրական ճանապարհով․ Ռուբիո

Img default alt hy

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Բոլիվիայի գործող ղեկավարությանը և թույլ չի տա այդ երկրում իշխանափոխություն ոչ սահմանադրական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ոչ մի կասկած չպետք է լինի՝ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Բոլիվիայի օրինական սահմանադրական կառավարությանը։ Մենք թույլ չենք տա, որ հանցագործներն ու թմրավաճառները տապալեն մեր կիսագնդում ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներին»,- գրել է Ռուբիոն X սոցցանցում։

Ավելի վաղ Բոլիվիայի նախագահ Ռոդրիգո Պասը հայտարարել էր տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի ստեղծման մասին՝ բողոքի ակցիաների ֆոնին հասարակական դժգոհությունը նվազեցնելու համար։ Պասը նաև հայտարարել է կառավարության վերակազմակերպման պլանների մասին։

Բոլիվիայում արդեն մի քանի շաբաթ է՝ շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են երկրի տարբեր շրջաններում ճանապարհների արգելափակումներով։ Իշխանությունները մատակարարման ընդհատումների և անկարգությունների պատասխանատվությունը դնում են էքս-նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների վրա։ Մայիսի 18-ին Բոլիվիայի փաստացի մայրաքաղաք Լա Պասում տեղի են ունեցել բախումներ և անկարգություններ, որոնց ընթացքում ձերբակալվել է մոտ 100 մարդ։