Լրահոս
Հասարակական
10:40
10.02.22
136

«Արծվի թևեր»-ի մոտ հրդեհ է բռնկվել մեքենայի շարժիչի հատվածում

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թևեր»-ի մոտ ավտոմեքենա է այրվում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Աբովյանի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում, և մինչ կժամանեին հրշեջները, ավտոմեքենայի վարորդը իր ուժերով կարողացել է մարել շարժիչի հատվածում առաջացած կրակը։