Լրահոս
Իրավական
23:57
19.05.26
447

Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցուն տանում են կալանավորման

Img default alt hy

Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան։ Ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Քիչ առաջ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով։ Միջնորդությունը քննվելու է Ավանի նստավայրում։ Դատավորը դեռ պարզ չէ»։

Երեկ ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի միջև, որից հետո վերջինս ձերբակալվել էր։