-
Հասարակական
Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
11:0607.07.26 -
Միջազգային
Բելգիայի ՊՆ-ն կոչ է արել եվրոպացի առաջնորդներին չզայրացնել Թրամփին․ Politico
10:5907.07.26 -
Հասարակական
Քարաթափում՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում․ առկա է հետագա քարաթափման վտանգ
10:4707.07.26 -
Մամուլի տեսություն
Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել․ «Հրապարակ»
09:4207.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները. «Ժողովուրդ»
09:3807.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»
09:1707.07.26 -
Սպորտ
Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:4606.07.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները
23:1906.07.26 -
Տարածաշրջան
Մեր առաջնորդի արյան վրեժն ենք ուզում. Ալի Խամենեիի վերջին ճանապարհի 4-րդ օրն է
22:5406.07.26 -
Իրավական
Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ
22:4506.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
22:3006.07.26 -
Հասարակական
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
21:1306.07.26 -
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26 -
Հասարակական
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
16:4706.07.26 -
Հասարակական
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Տոնոյան
16:3206.07.26 -
Հասարակական
Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
16:1706.07.26 -
Հասարակական
Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
16:0206.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
15:4706.07.26 -
Հասարակական
«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
15:3306.07.26 -
Միջազգային
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
14:4606.07.26 -
Հասարակական
Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
14:3006.07.26 -
Միջազգային
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
14:1606.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
14:0006.07.26 -
Իրավական
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե
13:1606.07.26 -
Քաղաքական
Մանդատը զենք է. «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» վերցնում են մանդատները
13:0006.07.26 -
Հասարակական
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր
12:1306.07.26 -
Տարածաշրջան
Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել
11:1206.07.26 -
Տարածաշրջան
Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել
11:0106.07.26 -
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26
«Ախր, որ թուրքը խփեր, մեր վիշտն ուրիշ կլիներ». սպանված զինվորի տանն Ամանորը սգի վերածվեց
«Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցը եղել է դեկտեմբերի 31-ին սպանված զինվորի տանն ու խոսել ընտանիքի անդամների հետ․
Դեկտեմբերի 31-ին, երբ մարդիկ Ամանորի եռուզեռի մեջ էին, Սևանում բոթը տարածվեց` 18-ամյա զինծառայող Մովսես Թադևոսյանին սպանել են։ Բազմազավակ ընտանիքի համար այլևս Ամանորը տոն չի լինի։
Սևան քաղաքի «Միկրո» կոչվող թաղամաս մտնող փողոցի վերևում սև, մեծ ժապավեն է փակցված, որի վրա գրված է «Մովսես 18»։ Սևանում յուրաքանչյուր երկրորդ մարդը ցույց է տալիս Մովսեսենց տան տեղը` զինվորի սպանության լուրն Ամանորի օրը ցնցել է քաղաքը։
Պաշտպանության նախարարությունը հունվարի 4-ին հայտնել էր, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորում տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է Մովսես Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Տղային սպանելու մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը։
Նույն օրն էլ ընտանիքին հայտնել են Մովսեսի սպանության լուրը. այդ օրն առավոտյան, երբ կանայք նախատոնական եռուզեռի մեջ են լինում, Մասիսում բնակվող Մովսեսի քույրը` Մելանյան, ամուսնու հետ շտապել է Սևան քաղաք։ Մելանյայի ամուսինը կնոջը ոչինչ չի ասել` միայն նշել է, որ պետք է ծնողների կողքին լինի։
«Երկու եղբայրներս բանակում էին` նույն տեղում էին ծառայում. նրանցից մեծի` Հովսեփի հետ առավոտյան խոսել էի, բայց Մովսեսը չէր պատասխանել զանգերիս։ Ամուսինս շատ նյարդային էր վարում, և չէի ուզում նրան խոսեցնել, որ հանկարծ ավտովթարի չենթարկվենք...
Ես միշտ հավատացել եմ Ամանորի հրաշքին, սպասել Նոր տարուն, որ երազանք պահեմ այդ գիշեր. մերոնց տուն գալիս մտքումս աղոթում էի` տեր Աստված, խնդրում եմ, միայն թե մեր շենքի մուտքի առջև լույս միացրած չլինեն։ Հրաշք տեղի չունեցավ, Ամանորի հեքիաթը փլվեց` փոքրիկ լույս էր միացված»,- ասում է Մելանյան։
Նրանց շենքի առջև լույսը միացրած է անգամ մեր այցի ժամանակ` կեսօրին։ Չնայած դրան, Մովսեսենց մեկ սենյականոց բնակարանում կիսամութ է` լույս միացնելու կարիք չկա, ամեն մեկն ուզում է մթության մեջ իր անկյունը գտնել։ Փոքրիկ տանը շատ մարդ կա` բոլորն իրար գլխի են հավաքվել. Մովսեսը երկու քույր ունի, որոնք ամուսնացած են և 3 եղբայր։
Եղբայրներից ավագը` Սրապիոնը, մեկ ամիս էլ չկա, որ ամուսնացել, առանձնացել և վարձով է ապրում, մյուս եղբայրը` Հովսեփը, Մովսեսի հետ է ծառայել և հիմա մի քանի օրով տուն է եկել։ Իսկ նրանց փոքր եղբայրը` Պետրոսը, հաջորդ տարի պետք է բանակ գնա։
Տանը հին կահույք է դրված, վերանորոգումն էլ հին է, ճաքած պատերի վրա խնամքով գաջ են քսել։ Ոնց են 6 երեխաներով և ամուսիններով տեղավորվել 1 սենյականոց բնակարանում, ապրել առանց հիմնական աշխատանք ունենալու` միայն իրենք գիտեն։
Մովսեսի հայրը ծխախոտը ծխախոտի ետևից ծխում է և աչքը չի կտրում տղայի` շրջանակի մեջ դրված նկարից. բոլորն ինչ–որ բան են խոսում` Մովսեսի մասին հուշեր պատմում, և միայն վերջինիս հետ ծառայած Հովսեփն է լուռ, տնից դուրս գալու պատրվակ է փնտրում։ Սակայն մայրը` տիկին Լիլիկը, չի թողնում նրան մենակ մնալ, դուրս իջնել` մյուսներին էլ զգուշացնելով, թե «աչքներդ Հովսեփից չկտրեք»։
Տիկին Լիլիկը պատմում է, որ Հովսեփին խաբել և ասել են, թե եղբայրն ինքնասպան է եղել, 2 շաբաթով թող տուն գնա։ «Բայց ես գիտեի, որ ինքնասպանություն չի, քանի որ տղերքն ասացին` իրեն կցված զենքից չի հնչել կրակոցը։ Մովսեսը ոչ ինքն իր հետ, ոչ էլ ուրիշների հետ խնդիրներ չի ունեցել»,- ասում է Հովսեփն ու դուրս գալիս սենյակից։ Նա օրեր անց կրկին պետք է մեկնի ծառայության. նույն զորամասում է շարունակելու ծառայությունը։
Հայրը` Արամայիսը, ասում է, որ ամենաշատը հիմա Հովսեփը պետք է ուժեղ լինի, որ կարողանա եղբորը հիշեցնող նույն տեղերում ծառայի։ «Ախր, որ թուրքը խփեր, մի քիչ ուրիշ կլիներ մեր վիշտը, գոնե կիմանայինք, որ հողը պաշտպանելիս է եղել։ Բայց մի չնչին պատճառով ջահել-ջիվան տղայիս խլեցին ինձնից»,–ասում է Արամայիսը ու հավելում, որ փոքր վիճաբանությունից է սկսել ամեն ինչ։
Ընտանիքը լուրեր ունի, որ կալանավորված տղային Մովսեսը նկատողություն է արել դիրքերում քնելու համար, որը վերածվել է վիճաբանության, ու դեկտեմբերի 31-ի առավոտյան կրակել են Մովսեսի գլխին։ Սակայն նշում են, որ սրանք լուրեր են և իրականությունը գիտեն երեքը` Մովսեսը, նրան սպանողն ու Աստված։ Ընտանիքը, սակայն, նշում է, որ Մովսեսը երբեք աչքի չի ընկել ագրեսիվ վարքով` աշխատասեր, պարտաճանաչ և հարգված տղա է եղել։ Ի դեպ, 4 եղբայրներով էլ նույն գործն են արել` ջերմատաքացուցիչներ են տեղադրել, հոսանքալարեր մոտնաժել։ Տարիքը կապ չունի` բոլորն էլ աշխատել են և օգնել ծնողներին ինչով կարողացել են։
Ծնողներն ասում են, որ երեխաներին ոչ մի կերպ չեն խառնելու այս ամբողջ գործընթացին` դատ-դատաստանին։ Տիկին Լիլիկը նշում է` իր տղաները որևէ մեկի հետ թշնամություն չպետք է անեն, քեն չպահեն։ Կնոջ խոսքով` չնայած իրենք դժվար կյանք են ունեցել, սակայն երեխաները լավ վարքով միշտ աչքի են ընկել քաղաքում։
«Օր է եղել` երեխաներս միայն ջուր են խմած եղել, բայց երբ դրսում որևէ մեկը կոնֆետ է առաջարկել երեխաներիս, չեն վերցրել` ասելով, թե արդեն կերել են։ Մենք շատ ծանր կյանք ենք տեսել` ես ու ամուսինս փայտ ենք կտրել, ծովը (խմբ. Սևանին այստեղ ծով են ասում) մտել, որ ձուկ հանենք՝ երեխաները սոված չմնան, բայց երջանիկ ենք եղել, որ իրար ունենք: Միշտ մտածել եմ, որ ամեն աշխատանք էլ մարդու համար է։
Հիմա էլ սպասում եմ` որևէ մեկը կանչի իր տունը մաքրելու, որ գնամ, ապրուստի փող ունենանք»,-ասում է տիկին Լիլիկը, ու առանց այն էլ ուռած աչքերը նորից թրջվում են։
Կնոջ մեծ որդին` Սրապիոնը, գալիս է, մոր կողքը նստում, փաթաթվում նրան, շոյում գլուխն ու հիշեցնում, որ պետք է ուժեղ լինի։ Սրապիոնը մորը մխիթարելուն զուգահեռ պատմում է, որ Մովսեսն անոթների խնդիր ուներ` ոտքի կոճի մոտ սևացել էին երակները, ասես այրված լիներ։ Ծառայության մեկնելուց առաջ ստուգումների ժամանակ ասել էին, որ պետք է ավելի մանրամասն զննության ենթարկվի, բայց Մովսեսը կամավորագրվել է, որպեսզի մեկնի ծառայության։
«Մովսեսն ասում էր` մամ ջան, գիտես ինչ հպարտ եմ, որ գիտեմ քեզ եմ պաշտպանում։
Ինքն իր ոտքի ցավերը խեղդելով, իր ուժերից վեր բաներ էր անում, որ զորքին չասեն` Մովսեսը լավ չի վազել, բոլորդ նորից վազեք։ Ու հիմա իր համածառայակցի ձեռքով գնաց»,- ասում է Սրապիոնը` հավելելով, որ ծառայության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել, բողոքներ էլ չեն հնչել, քանի որ Մովսեսը հոգեբանորեն պատրաստ է մեկնել ծառայության։
Սրապիոնը պատմում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որին, ի դեպ, նա կամավորագրվել և մասնակցել է, Մովսեսի և Հովսեփի հետ Արցախ է գնացել։ Ավագ եղբայրը ցանկացել է, որ բանակ մեկնող եղբայրները տեսնեին, թե ինչ ասել է թշնամի, ինչ սպասեն նրանից։ Նա նշում է, որ չնայած ծնողները դժվարությամբ են մեծացրել իրենց, սակայն երբ մեծացել են, հասկացել են, որ 4 տղաներով` 4 սյուներով ամուր կանգնած է իրենց տունը։ Իսկ հիմա, երբ այդ սյուներից մեկը չկա, Սրապիոնը վախենում է, որ ուժեղ քամուց տունը կարող է փլվել։
Տղայի խոսքի վրա տիկին Լիլիկը կրկին հուզվում է` ասելով, որ արդեն իսկ փլվել է ամեն ինչ։ Օրեր անց երկու աղջիկները, ավագ որդին տուն կգնան, Հովսեփը կմեկնի ծառայության, իսկ շուտով` ամռանը, արդեն փոքր տղան կմեկնի ծառայության և տունը լրիվ կդատարկվի...
Արցունքների միջից տիկին Լիլիկը նշում է` ինքը շատ երեխաներ է ունեցել, որ իրարով ապրեն, որևէ մեկն իրեն մենակ չզգա...
-
22:20
03.07.26
Հուլիսի 8-ին Երևանի Կապույտ մզկիթում հարգանքի տուրք կմատուցվի Իրանի նախկին հոգևոր առաջնորդի հիշատակին
Կարդալ ավելին
-
16:16
03.07.26
«Հայաստան. բաց դուռ». ցուցահանդես՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին
Կարդալ ավելին
-
18:19
02.07.26
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
Կարդալ ավելին
-
17:15
02.07.26
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
Կարդալ ավելին