Լրահոս
Տարածաշրջան
13:30
04.07.26
126

Պատմական հուղարկավորություն՝ ժամանակակից Իրանում

Img default alt hy

Իրանի Նահատակ առաջնորդի և իր ընտանիքի անդամների՝ դստեր, փեսայի, հարսի և 1-ամյա թոռան դագաղները 3 օր կմնան նույն մզկիթում։ 

Իրանի Իսլամական Հանրապետության երկրորդ հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ զոհվելուց ավելի քան 130 օր անց։ Իրանի նախկին հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողությունը կտևի 7 օր։ Այն սկսվել է հուլիսի 3-ին Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան Մոսալլա (աղոթարան) մզկիթում։ 

Արարողության առաջին օրը իրենց հարգանքի տուրքն են մատուցել Իրանի հոգևոր, քաղաքական, ռազմական գործիչները և 100-ից ավելի երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային, քաղաքական, հասարակական կազմակերպությունների պատվիրակություններ։

Շաբաթ առավոտյան 06։00-ից մզկիթի դռները բացվել են ժողովրդի առջև։ Երկուշաբթի և երեքշաբթի նահատակ Ալի Խամենեիի հուղարակավորության արարողությունը կանցկացվի Ղոմում։ Որպես շիայական համայնքի ակնառու ներկայացուցչի՝ նրա դագաղը հուլիսի 8-ի առավոտյան 06։00-ից կլինի Իրաքի Քարբալա, իսկ 18։00-ից Նաջաֆ քաղաքներում, ապա հուլիսի 9-ին կհուղարկավորվի իր ծննդավայր Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզայի դամբարանում։

Երկուշաբթի նախատեսվում է 10 կմ երկարությամբ հանդիսավոր երթ Իմամ Հոսեյնի հրապարակից մինչև Ազատության հրապարակ։ Հուղարկավորությանը կարող է մասնակցել 20-30 մլն․ մարդ։

86-ամյա առաջնորդի հուղարկավորությունը Իրանի ժողովրդի համախմբվածության դրսևորման ուղերձ ունի։

Խամենեիի բռունցքը դարձել է արարողության խորհրդանիշ։ Թեհրանի փողոցներում կան տարբեր պաստառներ կարմիր բռունցքի պատկերով  և «Մենք պետք է կանգնենք» գրությամբ։