Լրահոս
Միջազգային
15:50
04.07.26
152

Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը

Img default alt hy

Հունգարիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացնում սահմանադրության 17-րդ փոփոխության նախագիծը, որը նախատեսում է երկրի նախագահ Տամաշ Շույոկի պաշտոնանկությունը։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։

«Այսօր կառավարության անունից ես Պետական ժողովին (խորհրդարանին) կներկայացնեմ սահմանադրության 17-րդ փոփոխությունը», - գրել է Մադյարը Facebook-ում։

Վարչապետը խոստացել է ավելի մանրամասն պատմել այդ մասին օրվա երկրորդ կեսին նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ։

17-րդ փոփոխության մասին օրինագծում, որը նախկինում ներկայացվել էր կառավարության կողմից, նշվում է, որ Հունգարիայում կմշակվի նոր սահմանադրություն, և այդ գործընթացի ժամանակ գործող սահմանադրության մեջ պետք է կատարվեն փոփոխություններ, այդ թվում՝ պետության ղեկավարին առնչվող։

Հրապարակված փաստաթղթի նախագծում նշվում էր, որ «հանրապետության գործող նախագահի լիազորությունները դադարեցվում են, և խորհրդարանը փոփոխության ուժի մեջ մտնելու պահից 30 օրվա ընթացքում ընտրում է պետության նոր ղեկավար»։ Կառավարությունը պարզաբանել է, որ «այս միջոցառման նպատակը պետության ղեկավարի ինստիտուտի նկատմամբ վստահությունը վերականգնելն է և իշխանության գործունեության սահմանադրական սկզբունքների պահպանումն ապահովելը»։