Լրահոս
Աշխարհ
17:20
04.07.26
127

Հնդկաստանի իշխանությունները Telegram-ից պահանջել են միջոցներ ձեռնարկել պիրատության դեմ պայքարելու համար

Img default alt hy

Հնդկաստանի տեղեկատվության և հեռարձակման նախարարությունը Telegram մեսենջերից պահանջել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակության ապօրինի տարածման դեմ պայքարելու համար։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է հնդկական ANI գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Նախարարությունը հարթակին հրահանգ է ուղարկել՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու կինոնկարների և առցանց կինոթատրոնների ու սթրիմինգային ծառայությունների բովանդակության ապօրինի տարածումը», - ասված է հաղորդագրության մեջ։

ANI-ն հավելում է, որ իշխանությունները Telegram-ից խնդրել են 15 օրվա ընթացքում մանրամասն հաշվետվություն տրամադրել ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։ India Today հեռուստաալիքը նշում է, որ նախարարությունը մեսենջերին խնդրել է անհապաղ գործողություններ ձեռնարկել այն ալիքների և խմբերի դեմ, որոնք ապօրինաբար տարածում են բովանդակություն, օրինակ՝ ֆիլմեր։

Մարտին Hindustan Times թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները, հայտնել էր, որ Հնդկաստանի տեղեկատվության և հեռարձակման նախարարությունը ծանուցում է ուղարկել Telegram-ին՝ պատվիրելով մեսենջերին հեռացնել ծովահենային բովանդակությունը ավելի քան 3 հազար ալիքներից։

Անցյալ շաբաթ Deccan Herald թերթը հայտնել էր, որ Telegram մեսենջերը կրկին սկսել է աշխատել Հնդկաստանում՝ ազգային քննությունների անցկացման ժամանակ երկրի իշխանությունների կողմից սահմանված արգելափակումները հանելուց հետո։