Լրահոս
Քաղաքական
22:27
04.02.20
55

ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է. ՍԴ հարցի քննարկում՝ նախագահականում

Իսկ իշխող ուժը, չնայած Եվրոպայից սպասվող նոր քննադատությունների վերաբերյալ զգուշացումներին, պատրաստվում է փետրվարի 6-ի արտահերթ նիստին: Վաղը նիստ կանի Ազգային ժողովի խորհուրդ: Պատգամավորները արտահերթ քննարկելու են սահմանադրական երեք օրենքներում փոփոխություններ անելու նախագիծը: Անկախ իրավաբանների կարծիքով իշխող խմբակցության ներկայացրած օրինագծերը հակասահմանադրական են և նպատակ ունեն շրջանցել Սահմանադրական դատարանը: Ընդդիմությունը ևս համակարծիք է: Լուսավոր Հայաստանի ղեկավարի կարծիքով, նման գործընթացներից հետո եվրոպական կառույցներից ավելի կոշտ հայտարարություններ են գալու: