Լրահոս
Քաղաքական
20:58
19.06.26
50

Ընտրությունների արդյունքը վիճարկող քաղաքական ուժերի թիվը հասավ յոթի. դիմումներ են ներկայացվել ՍԴ

 

Ընդդիմադիր 7 ուժ այսօր իրավական ընթացք է տվել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջին: Սահմանադրական դատարան դիմումներ են ներկայացրել «Ուժեղ Հայաստան»,«Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Միասնության թևեր», «ԴՕԿ», «Նոր ուժ», «Հանուն Հանրապետության» կուսակցությունները՝ պնդելով, որ ընտրախախտումներ են եղել, վարչական ռեսուրս է կիրառվել, ձայներ են գողացվել: