Լրահոս
Հասարակական
18:38
19.05.26
122

Բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 40-ամյա Էդգար Դ.-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 32-ամյա Զավեն Դ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։