Լրահոս
Հասարակական
12:46
19.05.26
121

ԲԸՏՄ-ն կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումը

Img default alt hy

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի և Արագածոտնի մարզերի 3 ջերմոցում արձանագրել են մի շարք խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Արմավիրի մարզի Արաքս գյուղում Ա.Ա.-ն, Արշալույս գյուղում Ս.Հ.-ն ջերմոցային տնտեսությունների ոռոգումն ապահովելու նպատակով առանց ջրօգտագործման թույլտվությունների շահագործել են ապօրինի խորքային 1-ական հոր։ 

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում «Նարինե Օնիկի Մանուկյան» Ա/Ձ-ն ջերմոցային տնտեսության գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի, Արագածոտնի տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի խորքային հորերի ու կաթսայատան գործունեությունը կասեցվել են։

Нет описания фото.

Возможно, это изображение текстНет описания фото.

Возможно, это изображение водонагреватель