Լրահոս
Քաղաքական
16:07
20.05.26
119

Ծառուկյանին չեն վախեցնելու՝ ցեմենտի գործարանը խլելով. «Այն հիմա էլ է ժողովրդինը»

Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինչպես ՀԷՑ-ում, այնպես էլ «Արարատի ցեմենտ»-ում շուտով իրենց կառավարիչն են նշանակելու՝ պետականացնելով Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանը: Նա վստահեցրել է, թե կառավարությունը դատախազությունից գրություն է ստացել, որ այդ գույքը ենթակա է պետականացման: 

Իրեն վախեցնելու, լռեցնելու անհաջող փորձեր են այս հայտարարությունները՝ Գագիկ Ծառուկյանի համոզմամբ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին համարը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիքներով է ուզում փրկել գահավիժող վարկանիշը: