Լրահոս
Հասարակական
22:02
08.02.20
106

Հանրաքվեի մասին օրինագիծը ՀՀ նախագահն ստացել է

Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Հանրաքվե անցկացնելու մասին խորհրդարանի ընդունած օրինագիծը: Այն Բաղրամյան 26 է ուղարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Արմեն Սարգսյանը մինչև փաստաթուղթը ստանալը, արդեն ըստ էության, հայտարարել է, որ ինքը դեմ չէ հանրաքվեին, որը նպատակ ունի տուն ուղարկելու Սահմանադրական դատարանի այն դատավորներին, որոնք նշանակվել են մինչև 2018-ի ապրիլի 9-ը:

Օրինագիծը չստորագրելու և հակասահամանդրական գործընթացին մասնակից չդառնալու մասին կոչեր են արել իրավապաշտպանները Հանրապետության նախագահին: Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ծավալուն հոդված է հրապարակել, ներկայացրել իր դիտարկումները: Արձանագրել է, որ խախտվել է Սահմանադրությունը և Ազգային ժողովի կանոնակարգը: Այսօր նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական Թևան Պողոսյանը հայտարարել է, որ Արմեն Սարգսյանի ստորագրի, չստորագրի, հանաքվե լինելու է՝ օրենքի ուժով: