Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:14
19.05.26
259

Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի և դիմակայության տարածք. Հիքմեթ Հաջիև

Img default alt hy

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը WUF13-ի շրջանակներում հայտարարել է, որ 2024 թվականից պատերազմն ու հակամարտությունն ավարտված են, և Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի ու դիմակայության գոտի:

Նրա խոսքերով՝ նախորդ տարի կայացած Վաշինգտոնի գագաթնաժողովը բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններ է ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։