Լրահոս
Հասարակական
22:25
04.02.20
71

Ի՞նչ են ասում Ստրասբուրգից. Իշխանության «թարգմանությունը»

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացնելու, անմեղության կանխավարկածը չխախտելու, հանրային հայտարարություններում զգույշ լինելու Եվրոպական ատյաններից հնչող կոչ-քննադատությունները մեր երկրում թարգմանական բարդություններ են առաջացրել: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը վստահ է, որ, օրինակ, Բուքիքիոն ոչ թե իշխանությանն է լարվածությունը թուլցնելու կոչ անում, այլ Սահմանադրական դատարանի նախագահին:

Իսկ անմեղության կանխավարկած խախտելու դեպք, իշխանական պատգամավորը ոչ մի տեղ չի հանդիպել: Լրագրողները զարմացել են, Մի՞թե Ռուբինյանը վարչապետի ֆեյսբուքյան էջին չի հետևում: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության այն անդամները, որ մեր Ազգային ժողովի ընդդիմությունն են ներկայացնում, պարզ մանիպուլյացիա են համարում Եվրոպայից եկող հայտարարությունների իշխանական մեկնությունները: Ասում են՝՝ դրանք սեպագիր արձանագրություններ չեն, որ ամեն մեկը մի բան հասկանա:

Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ վստահ է, որ իշխանության կողմից այդ հայտարարությունները ողջունելը, ուղղակի նշանակում է թրոլինգ անել եվրոպացի մասնագետներին: