Լրահոս
Միջազգային
13:16
21.05.26
230

Իրանը պատրաստում է ԱՄՆ-ից ստացված տեքստի պատասխանը․ ԶԼՄ

Img default alt hy

Իրանը պատրաստում է պատասխան՝ կապված հակամարտության կարգավորման հնարավոր պայմանավորվածության տեքստի վերաբերյալ ԱՄՆ-ի մեկնաբանություններին, հայտնել է իրանական ISNA գործակալությունը։

«Իրանը պատրաստում է պատասխան ԱՄՆ-ի ուղարկած տեքստին։ Իրանական տեքստը... կենտրոնացած է շրջանակային ընդհանուր դրույթների, մանրամասների, ինչպես նաև վստահության կառուցման քայլերի վրա՝ որպես երաշխիքներ (հնարավոր համաձայնագրի պահպանման - խմբ.)», -ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալությունը նշում է, որ հինգշաբթի օրը Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի այցը Թեհրան կոչված է կրճատելու դիրքորոշումների միջև եղած տարբերությունները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ընդունման համար հիմք նախապատրաստելու նպատակով։ Միևնույն ժամանակ, հայտնել է ISNA-ն, տարաձայնությունների հաղթահարումը պահանջում է, որ Վաշինգտոնը հրաժարվի ռազմական նկրտումներից։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թեհրանն ուսումնասիրում է Վաշինգտոնի մեկնաբանությունները հնարավոր համաձայնագրի տեքստի վերաբերյալ, կողմերը փոխանակվում են մեկնաբանություններով՝ հիմք ընդունելով իրանական 14 կետից բաղկացած առաջարկները։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում տեղի ունեցած բանակցություններն ավարտվեցին առանց արդյունքի, ընդ որում, ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն Միացյալ Նահանգները սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։