Լրահոս
Քաղաքական
22:45
19.05.26
279

Կհանդիպենք վաղը` Նաիրի խոշորացված համայնքում. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Կհանդիպենք վաղը` Նաիրի խոշորացված համայնքում։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այժմ վերադառնում ենք Շիրակի մարզից։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր շիրակցի հայրենակիցներին ջերմ ընդունելության համար։ Գյումրիում հատկապես բավականին լավ, հագեցած օր ունեցանք։

Իսկ վաղը ցանկանում եմ տեղեկացնել, որ լինելու ենք Կոտայքի մարզում՝ Նաիրի խոշորացված համայնքում։ Ժամը 16։00՝ Քասախ, 17։00՝ Պռոշյան և 18։00՝ Եղվարդ։ Բոլորիդ հրավիրում ենք, սիրով կսպասենք ձեզ։

Եվ միշտ հիշե՛ք, որ միասին կարող ենք»։

Ավելին՝ տեսանյութում։