Լրահոս
Հասարակական
22:26
20.05.26
161

Կինը կարող է ընտրել, ամուսինը՝ ոչ. արցախցիների ընտրական իրավունքը խախտվում է

Որ Փաշինյանը ատելություն է քարոզում արցախցիների նկատմամբ, հաստատում են հազարավոր ահազանգերը: Գոռոցների պահերին Քաղաքացիական պայմանագրի առաջին համարի շուրթերից հնչած սպառնալիքներն ու կեղտոտ մեղադրանքները ավելի ուշ մտնում են աջակիցների բերանները: 

Իսկական հեյթի զոհ են դառնում արցախցիները համացանցում, ճիշտ Փաշինյանի բառերով ֆեյք էջերը նրանց հարցնում են՝ ինչու՞ եք ողջ: Ասես ցանկանում են, որ Արցախից ոչ մի հայ վերադարձած չլիներ, մրմուռով արձանագրում են մահվան երախից դուրս եկած մեր հայրենակիցները ու շատ լավ են հասկանում, թե ինչու է Փաշինյանի իշխանությունը խախտում իրենց ընտրելու իրավունքը՝ ձգձգելով Հայաստանի քաղաքացիության տրամադրումը՝ մինչև ընտրությունը մնա անցյալում, որովհետև իրենցից Փաշինյանը հազիվ թե քվե ակնկալի: