Լրահոս
Աշխարհ
22:23
30.01.20
83

Կորոնավիրուսը տարածվել է ամբողջ Չինաստանում. ՌԴ-ն փակել է սահմանը

Վիրուսի տարածումը Հայաստանում կանխարգելելու համար կառավարութունը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել: Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանը փակել է Չինաստանի հետ սահմանը: Վիրուսից մահացածների թիվը մոտենում է երկուհարյուրի: Երկրում դեռևս արտակարգ դրություն հայտարարված չէ, սակայն այսօր հայտնի դարձավ, որ վիրուսը տարածվել է ամբողջ երկրով մեկ: Վարակը նաև թափանցել է աշխարհի 16 երկիր: