Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:51
01.02.20
81

ԼՂ հիմնահարց. Նոր փաստաթո՞ւղթ

Խաղաղությանը ձեռք մեկնելու հայկական կողմի առաջարկները շարունակում է մերժել Ադրբեջանը: Հայաստանի արտգործ նախարարության խոսնակը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հրաժարվում է ընդունել Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ ձևակերպումը: Բանակցություններին հայկական երկրորդ հանրապետության ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը շեշտել էր արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Ժնևում՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ երկու ռաունով հանդիպման ժամանակ:

Ընդհանուր 11-ժամ տևած հանդիպումը մեր արտգործ նախարարությունը զերծ է մնում բանակցություն անվանել: Փոխարենը հայ փորձագետները բացի բանակցությունից, այլ կերպ չեն որակում: Կարծիք կա նաև, որ սեղանին փաստաթուղթ կա, որի մասին դեռ լռում են: Այլապես ինչո՞ւ են արտգործ նախարարները կարգավորման գործընթացն առաջ մեղելու ժամանակացույց, օրակարգ կազմում: