Լրահոս
Արցախ
22:05
08.02.20
70

ԼՂ հիմնահարց. Փակ դռները բացելու փորձ

Արցախի սահմանի ուղղությամբ այս շաբաթ հակառակորդն արձակել է ավելի քան 1200 կրակոց: Հրադադարը խախտել է 190 անգամ: Ըստ պաշտոնական հաղորդագրության մերոնք հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից, վստահ իրականացրել մարտական խնդիրը: Ինչպե՞ս են մեր գործերը դիվանագիտական ճակատում: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործ նախարարների վերջին հանդիպման մասին սկանդալային տեղեկություններ հրապարակեց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Հայաստանի արտգործ նախարարությանը խոսնակը սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրություններ անվանեց Արցախի հերոսի հայտարարությունները: Քաղաքագետները կարծում են, որ քաղաքացիները պետք է Արտգործ նախարարությունից պահանջեն գաղտանզերծել, թե կոնկրետ ի՞նչ են քննարկել Մանցականյանն ու Մամեդյարովը 11 ժամ փակ դռների հետևում: