Լրահոս
Միջազգային
11:32
21.05.26
390

Մերցը ոչ իրատեսական է համարում Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին մոտ ապագայում․ DPA

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ոչ իրատեսական է համարում Ուկրաինայի՝ Եվրոպական միությանը անդամակցելու շուրջ բանակցությունների ավարտը կարճաժամկետ հեռանկարում։ Այս մասին գրում է DPA գործակալությունը՝ հղում անելով կանցլերի՝ ԵՄ ղեկավարությանն ուղղված նամակին։

«Ակնհայտ է, որ կարճաժամկետ հեռանկարում անդամակցության գործընթացն ավարտելը հնարավոր չէ»,- մեջբերում է գործակալությունը նամակը, որը Մերցն ուղարկել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին, որը նախագահում է ԵՄ Խորհուրդը։

Մերցի կարծիքով՝ Ուկրաինայի լիարժեք անդամակցության ճանապարհին այժմ կան «անհամար խոչընդոտներ»։ Ի թիվս այլոց, դժվարություններ կարող են առաջանալ Կիևի և Բրյուսելի միջև հնարավոր համաձայնագրի՝ անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից վավերացման գործընթացում։ Այդ կապակցությամբ Մերցն առաջարկել է Ուկրաինային տալ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակ, որը թույլ կտար Կիևի ներկայացուցիչներին մասնակցել դաշինքի հիմնական մարմինների աշխատանքներին՝ առանց ձայնի իրավունքի։