Լրահոս
Առողջապահական
22:14
31.01.20
77

նախարար. «99,9 տոկոսով համոզված եմ՝ Հայաստանում կորոնավիրուս չկա»

Աշխարհը տագնապի մեջ պահող վիրուսի մասին: Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է: Արգելքը կգործի վաղվանից մինչև մարտի 31-ը: Եթե հենց հիմա էլ մեզանից որևէ մեկը վարակվի կորոնավիրուսով, մեր երկրում դա բացահայտել չեն կարողանա: Հայաստանը Չինաստանից ախտորոշիչ թեստեր է խնդրել՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար, բայց թե երբ դրանք տեղ կհասնեն դեռ հայտնի չէ: Նույնիսկ հստակ թիվ չկա, թե ամեն օր Չինաստանից քանի մարդ է եկել Հայաստան: Եվ չնայած այս ամենին՝ երկրի գլխավոր առողջապահը 99.9 տոկոսով վստահ է, որ Հայաստանում կորոնավիրուս չկա: