Լրահոս
Միջազգային
11:02
21.05.26
224

ՆԱՏՕ-ն չի կարող գոյատևել առանց ԱՄՆ-ի, իսկ ԵՄ-ն՝ կատարել դաշինքի դերը․ Ստոլտենբերգ

Img default alt hy

ՆԱՏՕ-ն չի կարող գոյատևել առանց ԱՄՆ-ի, իսկ ԵՄ-ն՝ կատարել դաշինքի դերը: Այս մասին շվեդական SVT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Նորվեգիայի ֆինանսների նախարար և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր ներկայիս տեսքով չի կարող գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի: «Ոչ, ոչ այն ՆԱՏՕ-ն, որը մենք գիտենք գրեթե 80 տարի, որովհետև խոսքը Եվրոպայի և ԱՄՆ-ի մասին է, որոնք միասին են և դիմակայում են բոլոր սպառնալիքներին: Ահա թե ինչու է այդքան կարևոր անել հնարավոր ամեն ինչ՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև պառակտումը կանխելու համար,- ասել է նա:- Ես մեծապես հարգում եմ ԵՄ-ն, բայց չեմ հավատում, որ ԵՄ-ն կարող է փոխարինել ՆԱՏՕ-ին ընդհանուր անվտանգության և պաշտպանության երաշխիքների հարցերում»:

ՆԱՏՕ-ում ճգնաժամի պատճառներից մեկը դարձել է ԱՄՆ-ի հայտարարած ձգտումը՝ Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ, նշում է SVT-ն: Այժմ մտավախություն կա, որ ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի ավելի արագ, քան Եվրոպան կկարողանա փոխարինել դրանք:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շատ լուրջ վերանայման կենթարկի իր կուրսը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում, թեև ԱՄՆ-ը «տրիլիոնավոր դոլարներ է վճարում ՆԱՏՕ-ի համար»: