Լրահոս
2025-10-11
-
ՔաղաքականԱզգային պետություն, երաշխավորված խաղաղություն. «Մեր ձևովի» հաշվետու ժողովըԴեռ քաղաքական ուժ չստեղծած Սամվել Կարապետյանի թիմակիցները «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովն են կազմակերպել այսօր: Եկող շաբաթ կալանավորված գործարարի ազատության պահանջով Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու:Ավելին21:0011.10.25 -
ՔաղաքականԵթե Փաշինյանի «Չորրորդ հանրապետությունը» այս վիճակն է՝ անպատժելիություն ու քաոս, ապա պետք է հստակ ասել՝ այն կառուցվել է պետականության հիմնասյուների փլուզման վրա․ ՍուրենյանցԵրբ կրակոցներն արդեն հնչում են քաղաքների կենտրոններում, իսկ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա ոչ թե պատահականություն է, այլ անվերահսկելիության խորքային դրսևորում, որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին։Ավելին20:4511.10.25 -
ՀասարակականԱհավոր ա, խեղդվում ենք. Երևանը շնչահեղձ է լինում, քաղաքապետարանը՝ տոնումՄայրաքաղաքի 2807-ամյակի տոնակատարությունների նախապատրաստության ամենաթեժ պահին Երևանը ծածկվել է վառված աղբի ծխով: Գիշերվանից մարդիկ շնչում են թունավոր օդը, որ քամին բերել է Նուբարաշենի աղբավայրից: Հայաստանի ամենամեծ՝ Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու գտնվող աղբանոցում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները երկրորդ օրն է՝ ծխում են:Ավելին20:3511.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Արյունոտ նոր հաշվեհարդարներ, թունավոր օդ, խաղողի մթերման ճգնաժամ. օրվա ամփոփումՀայլուր 20։30 Արյունոտ նոր հաշվեհարդարներ, թունավոր օդ, խաղողի մթերման ճգնաժամ. օրվա ամփոփումԱվելին20:3011.10.25 -
ՄիջազգայինԹուրքիայի և Սիրիայի պատվիրակություններն Անկարայում կքննարկեն անվտանգության հետ կապված հարցերՊատվիրակությունների կազմում կլինեն երկու երկրների արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, Ազգային հետախուզական կազմակերպությունների ղեկավարները։Ավելին20:1511.10.25 -
ՀասարակականԳազազել են, ջահելներն ամբողջ օրն իրար ուտում են. Աբովյանում կրակոցների հետքերովԳազազել են, ջահելներն ամբողջ օրն իրար ուտում են. Աբովյանում կրակոցների հետքերովԱվելին20:0011.10.25 -
ՄիջազգայինԴժոխքից փրկվածները. անորոշության մշուշ արյունալի պատերազմից հետո՝ Գազայում«Գազան կվերականգնվի՝ պատանդների ազատ արձակման հաջորդ օրը»,- Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ հոկտեմբերի 10-ի հրադադարի պայմանագրի՝ ՀԱՄԱՍ-ը պատանդներին պետք է ազատի 72 ժամ անց՝ ստացվում է երկուշաբթի: Մոտ 250 հազար պաղեստինցիներ արդեն վերադարձել են Գազայի հյուսիսային հատված ու իրենց նախկին կյանքի փշուրներն են միայն գտել: Գրեթե հիմնահատակ ավերված է Գազան:Ավելին19:4511.10.25 -
ՀասարակականԳազ չի լինելուԳազպրոմ Արմենիա-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին19:3011.10.25 -
ՄիջազգայինՄերցը Եգիպտոսում կմասնակցի Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանըBild-ի տեղեկություններով՝ հանդիպումը տեղի կունենա Շարմ էլ Շեյխում, այլ ոչ թե Կահիրեում, քանի որ եգիպտացիներն ու ամերիկացիները կարող են այնտեղ ավելի լավ անվտանգություն ապահովել։Ավելին19:1511.10.25 -
ՍպորտՎարազդատ Լալայանը նվաճել է փոքր ոսկե մեդալ. ծանրամարտի ԱԱՆորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել էր 187 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում 4-րդն է»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին19:0011.10.25 -
ԻրավականՆուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելՆուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը): Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն է, այլ դիտավորություն, ինչի շուրջ ինքը զրուցել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ։Ավելին18:4511.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սարսափազդու սպանություն՝ եկեղեցու ներսում. Չարենցավանում մեկ մարդ է դանակահարվելՀայլուր 18։30 Սարսափազդու սպանություն՝ եկեղեցու ներսում. Չարենցավանում մեկ մարդ է դանակահարվելԱվելին18:3011.10.25 -
ՀասարակականԴեռևս կան ակտիվ օջախներ. Ավինյանը` Նուբարաշենի աղբավայրի հրդեհի մասինԱրդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները՝ կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը»։Ավելին18:1511.10.25 -
ՄիջազգայինԻսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդինԻսրայելը նաև մերժել է ազատ արձակել այլ բարձրաստիճան բանտարկյալների, որոնց ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ը վաղուց էր պահանջում:Ավելին18:0011.10.25 -
ՀասարակականՕդի որակը գտնվում է չափավոր միջակայքում․ Տիգրան Ավինյան«Ժամը 17։00-ի դրությամբ՝ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջանացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 56.6։Ավելին17:4011.10.25 -
ՄիջազգայինՍուդանի Էլ Ֆաշիր քաղաքի վրա հարձակման հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվելՍուդանի Էլ Ֆաշիր քաղաքում «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորման կողմից ապաստարանի վրա անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածների հետևանքով, ըստ տեղի ակտիվիստների, հոկտեմբերի 10-ի գիշերը և հոկտեմբերի 11-ի առավոտյան զոհվել է առնվազն 60 մարդ։Ավելին17:2011.10.25 -
ՔաղաքականԱԺ պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Միքայել Թումասյանը կգործուղվեն ՌԴ«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.Ավելին17:0011.10.25 -
ՔաղաքականՔաղաքային իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից․ Գառնիկ ԴանիելյանԵրեկվանից քաղաքացիներն ահազանգում են, որ մայրաքաղաքի մի շարք համայնքներում անհնար է դարձել բնականոն կյանքը։ Նուբարաշենի աղբավայրը արդեն երկու օր է, ինչ այրվում է՝ քաղաքը պատելով թունավոր ծխով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Մեր հայրենակիցները ստիպված են ողջ օրը փակ պահել պատուհանները, տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, կամ պարզապես փախչել մայրաքաղաքից հեռու՝ խուսափելով խիստ վտանգավոր օդը շնչելուց։ Ինչպես հայտնի է՝ աղբը այրելու պրակտիկան վաղուց մերժված է քաղաքակիրթ համարվող երկրներում։ Այս մեթոդը ոչ միայն ահռելի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, այլև մեծացնում է մի շարք հիվանդությունների ռիսկը՝ սիրտ֊անոթայինից մինչև քաղցկեղ։ Քաղաքային իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ հիմա էլ ներկայացնելով, թե օրեր շարունակ ծխացող աղբավայրի այրումը դիտավորության հետևանք է։ Անգամ այդ պարագայում, խնդրի պատասխանատուն շարունակում են մնալ իրենք։ Այս տարիների ընթացքում աղբավայրը այրվել է բազմիցս։ Հուլիսի 27-ին ևս աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Իմ ելույթներում` ԱԺ ամբիոնից, հանձնաժողովների նիստերի ընթացքում, բազմիցս անդրադառնալով Նուբարաշենի և բնակավայրերին մոտ գտնվող այլ աղբավայրերի խնդրին՝ նշել եմ, որ միակ լուծումը դրանց փակումն ու ժամանակակից աղբավայրերի կառուցումն է։ Մեծամտությունն ու պատասխանատվության բացակայությունն այնքան բնորոշ են այս իշխանություններին, որ իրենց համար պատեհ չէ լսել ընդդիմադիր գործիչներին, նրանց ահազանգերն ու առաջարկները։ Յոթ տարի է՝ ինչ իշխանություն են, սակայն, չեն կարողանում մեկ աղբավայրի հարց լուծել՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը։ Տարիներ շարունակ տրվող խոստումները, որոնցում, ի դեպ, ընդգծվում էր, որ թափոնների վերամշակման գործարանի և նոր աղբավայրի կառուցումը առաջնահերթություն է, այդպես էլ իրականություն չդարձան (ինչպես Աջափնյակի մետրոյի պարագայում): Փոխարենը՝ «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կընթանան թունավոր ծխի ուղեկցությամբ»,- գրել է նա։Ավելին16:4511.10.25 -
ԱշխարհՖիլիպիններում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. զոհվել է առնվազն 7 մարդԱռաջին երկրաշարժը եղել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ՝ խլելով առնվազն 7 մարդու կյանք, առաջացրել է սողանքներ: Երկրորդ եղել է 6.8 մագնիտուդ ուժգնությամբ:Ավելին16:3011.10.25 -
ԱշխարհԵրկրաշարժ՝ Կամչատկայի ափերի մոտՀուլիսի 30-ին Կամչատկայում տեղի էր ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ՝ 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ ժամանակվանից ի վեր գիտնականներն ամեն օր գրանցում են հետցնցումներ: Դրանց մեծ մասը չի զգացվում բնակեցված տարածքներում։ Ըստ սեյսմոլոգների՝ հետցնցումների ինտենսիվությունն ու ուժգնությունը աստիճանաբար նվազում են:Ավելին16:1711.10.25